500 դրամանոց քյաբաբ ուտողները բախվելու են ժողովրդի հե՞տ․ կտրորենք բոլորիդ․ Նիկոլ Փաշինյան

Հետաքրքիր Քաղաքականություն

Չի լինելու հետընտրական բախում, չի՛ լինելու հետընտրական պրոցես, որովհետեւ հունիսի 20-ին ՀՀ բարձրագույն իշխանությունը՝ ժողովուրդը, ընտրական տեղամասում վերահաստատելու է իր իշխանությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Էսօր Հայաստանում հենց քարոզարշավի առաջին օրվա արձագանքները դուք տեսեք, էլի սկսել են բայղուշությունների շարքը՝ Հայաստանում բախումներ են լինելու։ Բաղրամյան պողոտայում 500 դրամանոց քյաբաբ ուտողները բախվելու են ժողովրդի հե՞տ։ Չի՛ կարող որեւէ ուժ կանգնել ժողովրդի առաջ, դե՛ փորձեք, դե՛ փորձեք, կտրորե՛նք բոլորիդ, 500 դրամանոց քյաբաբ ուտողներ։ Եվ ես սա չեմ ասում՝ որպես վարչապետի պաշտոնակատար, ես ասում եմ՝ որպես Հայաստանի քաղաքացի։

Չի՛ լինելու հետընտրական բախում, չի՛ լինելու հետընտրական պրոցես, որովհետեւ հունիսի 20-ին ՀՀ բարձրագույն իշխանությունը՝ ժողովուրդը, ընտրական տեղամասում վերահաստատելու է իր իշխանությունը, իր ինքնիշխանությունը, իր քաղաքացիությունը, իր անկախությունը»,- նշեց Փաշինյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *