3 սխալ լվացքի ժամանակ, որոնց պատճառով լվացքի մեքենան արագ դուրս է գալիս շարքից․․․ այս սխալները բոլորն են գործում

Այլ լուրեր Հետաքրքիր

Այսօր կխոսենք այն սխալների մասին, որոնք գրեթե բոլորն են թույլ տալիս լվացքի մեքենայով լվանալու ժամանակ։ Կներկայացնենքն դրանցից ամենատարածվածները։ Լվացքի մեքենան շատ է հեշտացրել ժամանակակից մարդկանց կյանքը, սակայն շատ մարդիկ թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնց պատճառով լվացքի մեքենան շարքից դուրս է գալիս։

Սրբիչները լվանալիս փափկեցնող կոնդիցիոներ ավելացնել

Պարզվում է, որ նմանատիպ միջոցները նվազեցնում են գործվքածքի՝ խոնավությունը կլանելու հատկությունը։ Դրա համար էլ կոնդիցիոների օգտագործումը սրբիչները լվանալիս հանգեցնում է նրան, որ սրբիչները ավելի դանդաղ են չորանում, իսկ հետո կարող եք խոնավության հոտ զգալ։

Կոնդիցիոներ մի ավելացրեք նաև սպորտային հագուստ լվանալիս։

Լվացքի մեքենայի դուռը պիտի միշտ բաց լինի

Շատ կարևոր է, որ թմբուկը օդափոխվի, այլապես դրա մեջ տհաճ հոտ կառաջանա, որը կարող է զգացվել նաև լվացված իրերից։ Ի դեպ, դրանից ազատվելը շատ դժվար է։

Բացի այդ, երբ լվացքի մեքեանայի դռնակը միշտ փակ է լինում, մեքենայի մեջ բորբոս է հայտնվում։ Նույնիսկ արտադրողներն են նշում, որ յուրաքանչյուր լվացքից հետո պետք է դռնակը բաց թողնել՝ 1-1,5 ժամով, ցանկալի է, որ այն միշտ մնա կիսաբաց՝ 3-4սմ անցք թողնելով։

Չծանրաբեռնել լվացքի մեքենան իրերով

Յուրաքանչյուր լվացքի մեքենա ունի իրերի առավելագույն քաշ։ Ծանրաբեռնելու դեպքում լվացքի մեքենան կարող է փչանալ։ Սովորաբար տվյալ քաշը նշված է մեքենայի վրա։ Սակայն 1-2 իր էլ լվանալ չի կարելի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *