2 օր առաջ ամուսինս աշխատանքից տուն եկավ լար ված և նե ղսրտած: Սկսեցի հարցուփորձ անել, ի պատասխան պնդումներիս, նա հեռախոսը բացեց ու մի նկար ցույց տվեց…

Հետաքրքիր Քաղաքականություն

Արփինե Հովհաննիսյանը գրում է. Հիշենք նրանց!!! 2 օր առաջ ամուսինս աշխատանքից տուն եկավ լար ված և նե ղսրտած: Սկսեցի հարցուփորձ անել, ի պատասխան պնդումներիս, նա հեռախոսը բացեց ու մի նկար ցույց տվեց: Իր զինվորներից 1-ի (այդպես է անվանում իր կողմից վի րահատված 100-ավոր տղաներին) հերթական վի րահատությունից էր գալիս: Վի րավոր զինվորներից 1-ի դեմքն էր:

Ասաց նայի, սա է պատ երազմի դեմքը: Սար սռացի: Այդ Տղան արդեն վեց վի րահատություն էր տարել, սակայն դեռ նվազագույնը տասն էլ կտանի, որ փորձի հետ վերադարձնել պատ երազմից առաջ կատարվածը` կյանքի դեմքը: Դրա հետ էլ երևի կյանքի գույնը և իմաստը: Ասում էր, որ մարդիկ սովորել են զինվոր տեսնելուն, …… Ու հանկարծ ես ինձ բռնեցի մի սար սափելի մտքի վրա: Մենք ուզում ենք մոռանալ պատ երազմը, այդ դա ժան արհ ավիրքը, սակայն արդյունքում մոռանում ենք կորսված հայրենիքը, դրա համար ընկածներին և վի րավորներին:

Զո հվածների մասին աննշան առավել ենք խոսում, բայց կողքով ենք անցնում ծա նրագույն վի րավորումներ ստացածների, խե ղումներ ունեցողների, որոնք պատ երազմի կենդանի վկաներն են, դեմքը և հիշողությունը: Նրանք իրենց կողքիններին, իրենց բարեկամներին, ընկերներին հիշեցնում են` ինչի միջով են անցել: Եթե երկիրը չի կատարում հոգ տանելու իր գործառույթը, իսկ հասարակությունն էլ մոռանում է այս մարդկանց մասին, ուրեմն նրանք մենակ են մնում իրենց ցա վի և հիշողության հետ: Կարծում եմ` հիշելը ֆեյսբուքի մեջ տխուր սմայիկ

դնելը չի, նույնիսկ նիկոլին հայ հոյելը կամ քննադ ատելը չի, դա իրենք մեզանից ավելի լավ կանեն, հիշելը իրենց զո հողությունը գնահատելն է, հիշելը իրենց սխ րանքի մասին իրենց հիշեցնելն է, հիշելը իրենց միայն վիճակագրական թիվ չհամարելն է, հիշելը իրենց մեզանից առավել համարելն է` համալսարանում, խանութի մեջ, փողոցում, հիվանդանոցում, հիշելը նրանց մեծարելն է:

Յուրաքանչյուր օր պետք է ցույց տալ, որ հիշում ենք: Դրանով մենք` ես ու դու, չենք օգնի իշխանությանը բանակը կազմաքան դելու հարցում: Այլապես ոչ մեկ չի ուզի ծառայել բանակում, ուր կյանքը կամ առողջությունը հայրենիքին նվիրած մարդկանց մասին պարզապես մոռանում են: Ու ակամա մենք դառնում ենք հան ցակից` բանակի բա րոյալքման, բանակի կազմալուծման, հայրենիքի պաշտպ անության ցանկության բացակայության:

Հասարակության բա րոյալքման: Հան ցակից` այդ արարքներն անողին: Հան ցակից չդառնալու համար, յուրաքանչյուր օր պետք է հիշել` ձևը դուք գտեք: Մի խղճացեք իրենց, հիշեք, մեծարեք, սիրեք, շնորհակալ եղեք: Թե չէ հոգու սնանկության համար մենք ավելի արժանի կլինենք խղճահարության:

Հ.Գ. Իմ ուսանողներից մեկը չի իմանում, որ ես լուռ ու մեծարանքով եմ նայում իրեն, երբ ինքը գալիս է

իմ դասախոսությունը լսելու, նա հանուն հայրենիքի շատ լուրջ վնա սվածք է ստացել: Ինքը կիմանա: Ես կասեմ, որ շնորհակալ եմ: Բոլորիս անունից: Նայեք ձեր շուրջը, նրանք 1000-ներ են, առաքելություն ստանձնեք: Շնորհակալ լինելու առաքելություն: Հնարավորինս օգնելու առաքելություն: Երկիրը շատ բան չի հասցնում, առավել ևս այն երկիրը, որին իր ղեկին կանգնած իշխանությունը դարձրել է միայն անպաշտ պան մի տարածք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *