1942 թվականին գետի ափին մի տղա գտան կանացի վերարկուի մեջ փաթաթված, միայն այժմ նա իմացավ ճշմարտությունը

Այլ լուրեր Հետաքրքիր

https://news46daily.com/ -ը գրում է․1942 թվականին Լոնդոնի պառկամենտի շենքի մոտ մի տղա գտան։ Բժիշկները պարզեցին, որ տղան մեկ ամսական է։ Իրավապահ մարմինները փորձեցին գտնել երեխայի ծնողներին, սակայն ապարդյուն։ 1944 թվականին նրան որդեգրեցին։ Նոր ծնողները նրան անվանեցին Տոնի։ Նրան որդեգրող ծնողները չգիտեին նրա գաղտնիքի մասին, թե ինչու էին փոքրիկին ձմռան ցուրտ օրը թողել դրսում։ 7 տարեկանում նա իմացավ, որ որդեգրված է։ Սակայն այդ ընտանիքում նա երբեք իրեն օտար չի զգացել։ Ավելի ուշ Տոնին իմացավ, որ իրեն թողել են փողոցում, ինչպես մի շան ձագ։

Երիտասարդ հասակում նրան հետաքրքիր չէր, թե ովքեր են իր կենսաբանական ծնողները, բայց տարիներ անց նրան սկսեցին տանջել հարցերը։ Ինչու՞ են իրեն լքել։ Նա մասնավոր դետեկտիվ վարձեց և ահա թե ինչ պարզվեց։ Տոնիի հայրը Էրիկ անունով մի տղամարդ էր, ծնված 1906 թվականին։ Ողջ կյանքը ապրել էր Ավստրալիայում։ Տոնիի մայրը Մերի անունով մի կին էր։ Տոնին իմացավ, որ ունի քույր՝ Շոնին։ Նրանք հանդիպեցին և պարզվեց, որ շատ նման են իրար։

Տոնին իմացավ, որ իրեն գտել են Վիտորիայի ափին 1942 թվականին դեկտեմբերի 12-ին։ Նա կարողացավ գտնել իր ծնողների վաղեմի ծանոթներից մեկին, ով պատմեց Տոնիին, որ նրա մայրը ստիպված է գնացել այդ քայլին, նա հիանալի կին է եղել, սակայն այդ տղամարդու հետ հանդիպումը նման է եղել ճակատագրի չար կատակի։Իսկապես, որ երբեմն կյանքը դաժան խաղ է խաղում մարդկանց հետ։

Նյութը պատրաստեց՝ https://news46daily.com/ -ը ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *