16-ամյա հայ մասնակիցը ոտքի է հանել ռուսական «Ну-ка, все вместе!» շոուի ժյուրիի բոլոր 100 անդամներին.

Այլ լուրեր Տեսանյութեր

«Россия1» հեռուստաալիքով մեկնարկել է «Ну-ка, все вместе!» շոուի նոր եթերաշրջանը, որի հենց առաջին թողարկմանը 16-ամյա Գարիկ Զաբելյանը ժյուրիի բոլոր 100 անդամերին «ստիպել է» ոտքի կանգնել իր ելույթի ժամանակ:

ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւն այնքան է տպավորվել հայ մասնակցի ելույթով, որ այն տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում ու գրել հետեւյալը.

«Հենց առաջին եթերի ժամանակ 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր հիասքանչ ձայնով եւ Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործության անիրական կատարմամբ ոտքի բարձրացրեց մեր բոլոր 100 երաժշտական մասնագետներին:

Առհասարակ, այս եթերաշրջանում շատ ուժեղ ու տաղանդավոր մասնակիցներ ունենք, եւ ես որոշել եմ ամեն հաղորդումից հետո իմ էջում տեղադրել ամենավառ մասնակիցների ելույթները:

Այսպիսով` Գարիկ Զաբելյանը մեր առաջին ֆինալիստն է»,-գրել է երգիչը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.