live43media.com -ը գրում է․ Ամերիկուհի Էլլի Յիթերի պատմությունն այն բանի օրինակն է, որ երազանքներն իրականանում են, եթե աշխատումում ես դրանց համար:
Այս 14 ամյա աղջիկը սեփական ձեռքերով իրականություն է դարձրել երազանքը, իսկ ավելի ուշ փրկել է ընկերուհու կյանքը: Աղջիկը միշտ երազել է այնպիսի վայր ունենալու մասին, որտեղ կարող է հրավիրել իր ընկերներին և ուրախանալ նրանց հետ միասին:
Այդպիսով, նա գնեց 1974 թվականի ֆուրգոն՝ 200 դոլարի դիմաց, և սկսեց իրականացնել մտահղացումը
Աղջիկն իր ամառային արձակուրդն անցկացրեց հին և ժանգոտած ֆուրգոնը կարգի բերելով: Արդյունքն արդարացրեց ջանքերը: Բնականաբար, Էլլիին օգնում էին հայրն ու պապիկը, բայց գործի մեծ մասը դպրոցականն ինքնուրույն է արել
Երբ Էլլին ավարտեց իր ֆուրգոնի հետ կապված աշխատանքները, նա որոշեց բարի գործ անել՝ հանուն ընկերուհու փրկության, ում բո ւժման համար մեծ գումար էր պահանջվում:
Էլլին ևս մի ֆուրգոն գնեց և այն վերածեց տան՝ ակերի վրա և վաճառելով այն՝ գումարը տվեց հիվանդ ընկերուհուն:
14 տարեկանից սկսած նա բարեգործությամբ է սկսել զբաղվել: Նա մեծ սիրտ ունի, Էլլիի մասին ասել է նրա մայրը: