Այս բաղադրատոմսն ինձ տվել է մի ծեր վրացի. Այժմ ես միայն այսպես եմ պատրաստում խաչապուրի

Խոհանոց Հետաքրքիր

Դուք վաղուց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս, ահա ես կկիսվեմ ձեզ այս բաղադատոմսով, որն ինձ մի ծեր վրացի է տվել: Ահա այդ այտնի ոտեստի բաղադրատոմսը, որը կգրավի ձեզ իր պատրաստմա պարզ ու հասանելի եղանակով: Բաղադրիչներ` 1 բաժակ կեֆիր, 3 բաժակ ալյուր, 2 հավկիթ, 1 թ/գ շաքարավազ, 1 թ/գ աղ, 1/2 թ/գ սոդա, 1 ճ/գ բուսական յուղ, 500 գր. չոր պանիր:

Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար: Պատրաստումը. Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում: Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ: Խմորը դնում ենք խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում: Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ:

Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի: Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման: Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում: Ծայրերը իրար վրա ենք բերում պարկի նման և հարթեցնում: Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ(առանց ձեթի կամ յուղի): Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *