1 տարի անց սխտորը թարմ է մնում․ սխտորը պահելու լավագույն տարբերակը

Խոհանոց Հետաքրքիր

Շատ մարդիկ, ովքեր սխտոր են աճեցնում, գիտեն, որ այն շատ շուտ է փչանում և մեծ քանակությամբ բանջարեղենը դժվար է պահել երկար ժամանակ։ Հաճախ ջանքերը, որոնք ծախսել էիք սխտորը պահելու համար, ապարդյուն են անցնում։ Եթե չիմանաք սխտորը պահելու ճիշտ եղանակի մասին, հավանաբար կբախվեք նման խնդրի հետ։

Ինչ է պետք․մառլյա,ապակե բանկա,Ինչպես պահել սխտորը․Սկզբում նախապատրաստել տարաները։ Բանկաները, ինչպես և պահածոների դեպքում, պետք է լվանալ, չորացնել և ստերիլի զացնել ցանկացած եղանակով։Դրանից հետո բանկաները լցնել չոր սխտորով ու ծածկել մի քանի շերտով ծալած մառլյայով։Կափարիչով փակել պետք չէ։

Սխտորով բանկաները պահել խոհանոցում կամ խորդանոցում։ Կարևորը, որ պահպանվի միջին ջերմաստիճանի ներքո։ Պահել սառը տեղերում՝ նկուղում կամ առավել ևս սառնարանում՝ չի կարելի։Երբ սկսեք օգտագործել, միշտ վերցրեք միևնույն բանկայից, քանի որ սխտորը լիքը բանկայի մեջ ավելի լավ է պահպանվում։Սխտորը նույնիսկ 1 տարի անց թարմ ու հյութեղ է մնում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *