0.5 կգ ալյուր, 1 բժ մածուն և 2 ձու՝ ամենաարագ ու համեղ կարկանդակները պատրաստելու համար․ պահպանեք բաղադրատոմսը

Խոհանոց Հետաքրքիր

Մածունով խմորը առանձնահատուկ փոփուկ ու փքուն է ստացվում․ երկար ժամանակ պահպանում է թարմությունը։ Կարկանդակները դուր կգան ձեր ընատնիքի անդամներին։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 4 բաժակ
  • մածուն՝ 1 բաժակ
  • ձու՝ 2 հատ
  • սոդա՝ 1թ․գ․
  • ձեթ՝ 2 ճ․գ․
  • մի պտղունձ աղ
  • շաքարավազ՝ 2 թ․գ․

Միջուկի համար․

  • հավի աղացած միս՝ 500 գ
  • աղ, պղպեղ, համեմունքներ

Պատրաստման եղանակ․

Աղացած մսին ավելացնել աղը, պղպեղն ու համեմունքները։ Ցանկության դեպքում կարող եք լցնել թարմ կանաչի և կանաչ սոխ։

Մածունին ավելացնել սոդան, խառնել։ Լցնել աղը, ձեթը, շաքարավազն ու ձուն։ Խառնել՝ մինչ համասեռ զանգված ստանալը։

Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել հեղուկ զանգվածին։ Պիտի ստացվի փափուկ ու օդային, ոչ կպչուն խմոր։

Կարկանդակներ ձևավորել՝ սկզբում գրտնակելով խմորի կտորները, միջուկ դնելով ու ամրացնելով եզրերը։

Տաքացնել ձեթը և կարկանդակները տապակել 2 կողմից՝ մինչ ոսկեգույն դառնալը։

Ցանկալի է մատուցել կարկանդակները թթվասերի հետ։

Կարկանդակները շատ համեղ են ստացվում նաև այլ միջուկներով։ Օրինակ, տապակած սունկ, կարտոֆիլ, սամիթով պուրե, ջեմ, աղի կաթնաշոռ, կանաչ սոխով ձու։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.