Ֆեն-շույի այս 8 միջոցները դեպի ձեզ կձգեն հարստությունը

Այլ լուրեր Հետաքրքիր

Եթե ձեզ ծանոթ է չինական իմաստնությունը, ֆեն-շույի տեխնիկան, ապա գիտեք հավանաբար, թե ինչպես է այն օգնում կարգավորել էներգետիկ դաշտը: Ներկայացնում ենք ֆինանսը դեպի տուն բերելու 8 միջոց՝ ըստ ֆեն-շույի:

1. Մուտքի դուռը

Մուտքի դուռը պետք է այնպես տեղադրված լինի, որ դրսի էներգիան հեշտությամբ ներս մտնի: Այն երբեք չպիտի լինի աստիճանների վրա կամ անկյունում:

2. Հայելի

Որպեսզի հաջողությունները ներհոսեն տուն, չպետք է վնասված հայելիներ պահել տանը:

3. Կանաչ անկյուն

Տանը միշտ պետք է ունենալ մի անկյուն, որը կչեզոքացնի բացասական էներգիան: Շատ հարմար է փոքրիկ բուսաշխարհ ունենալ: Կանաչ գույնը նաև խորհրդանշում է նոր կյանքի սկիզբ:

4. Կարմիր, կանաչ, մանուշակագույն

Ֆեն-շույը մեծ կարևորություն է տալիս գույներին: Կարմիրը իշխանության խորհրդանիշն է, սակայն այն չպետք է չարաշահել, քանի որ նաև ագրեսիվություն է բերում: Մանուշակագույնը ակնարկում է ազնվական ծագման մասին: Երկու գույներն էլ հարստություն են ձգում տուն:

5. Կարգուկանոն խոհանոցում

Մաքուր խոհանոցը հաջողություն և գումար է բերում տուն:

6. Անձնական աշխատասենյակ

Այստեղ ևս կարգուկանոն պիտի լինի: Աշխատեք սեղանը լուսամուտի առջև դնել, ոչ թե պատի մոտ: Այդպես ավելի արդյունավետ կաշխատեք:

7. Հին իրերից հրաժարվելը

Իմաստուններն ասում են, որ օգտագործած հին իրերը վանում են նոր էներգիան:

8. Հարմարավետություն ստեղծեք ձեր տանը

Այնպես արեք, որ աշխատանքից հաճույքով վերադառնաք տուն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *