Օրեր առաջ գնացքով պիտի գնայի Գյումրի. կայարանի մոտակայքում մի տատիկի նկատեցի. տխուր ու մոլորված հայացքով նայում էր այս ու այն կողմ

Այլ լուրեր Հետաքրքիր

Վերջերս այնպես ստացվեց, որ պիտի գնայի Գյումրի: Որոշեցի գնացքով մեկնել, առավել ևս որ մի քանի տարի չէի նստել: Հասա կայարանի մոտ, մտա մոտակայքում գտնվող արագ սննդի կետը, ինձ համար ուտելիք վերցրեցի, որ ճանապարհին քաղցած չմնամ:

Արդեն մոտենում էի գետնանցումին, երբ հեռվում մի տատիկի նկատեցի: Ոտքից գլուխ սև էր հագնված, գլուխն ու ձեռքերը դողում էին: Նա այնքան մոլորված հայացք ուներ, հոգնած ու տանջված էր թվում: Կարծես ներքին ձայնս բարձր խոսեր… այն ստիպեց ինձ մոտենալ տատիկին:

Մինչ քայլում էի տատիկի ուղությամբ, նկատեցի, որ անցորդներն արհամարհական նայում էին նրան կամ ձևացնում էին, թե իբր չեն էլ նկատել: Երբ մի քանի քայլ էր մնացել մինչ նրան հասնելը, հասկացա, որ ինչ-որ բան է շշնջում: Աղոթում էր ու արտասվում… շուրթերն անդադար շարժվում էին:

—Տատիկ, ու՞մ ես սպասում, —հարցրեցի ես:

—Արդեն ոչ մեկին, —զարմացած նայեց ինձ տատիկը: Ինձ թվաց, որ նա վերադարձավ այս աշխարհ, մինչ այդ կարծես ճախրեր օդի մեջ:

Երկաթուղային Կայարան — Visit Gyumri

-Բա ինչի՞ ես այստեղ նստել: Քաղցած չե՞ս:

Նա ոչինչ չասաց: Ես նրան մեկնեցի ֆրիով փաթեթը: Տատիկը ուրախությամբ վերցրեց, բայց ինձ թվաց, որ մի կերպ է ուտում:

Ես նստեցի նրա կողքին ու սկսեցի համբերատար սպասել: Զգում էի, որ նա խոսելու է.

—Միակ որդիս, միակ հարազատս է ինձ այստեղ բերել: Երեխաս… իմ միակ երեխաս… Բերեց, թողեց, գնաց… չգիտեմ՝ ուր է: Թող Աստված ների նրան…

Ես այդ պահին հարյուր անգամ անիծեցի գործերս, գնացք նստելու ցանկությունս, կարտոֆիլ ֆրին, կայարանը, ողջ աշխարհն ու ինձ… Սնունդը, որը գնել էի, դրեցի տատիկի կողքին, վեր կացա ու արագ հեռացա, որ նա չտեսնի արցունքներս:

Արդեն մի քանի օր է անցել, բայց դեռ չեմ կարողանում տատիկին հանել մտքիցս: Ցավոք, օգնելու ու իմ տուն բերելու հնարավորություն էլ չունեմ: Տեսնես նրա որդին ինչ խղճով է ապրում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.