Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի․ սպասվում է ձյուն

Այլ լուրեր Հետաքրքիր

Մարտի 28-ի և 29-ի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան:

Երևանում այսօր ցերեկը, մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 28-30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արցախում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, վաղը՝ առանց տեղումների եղանակ:

Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսմանը ծանոթացեք այս հղումով ՝ http://armmonitoring.am/page/363

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.