Քրիստինա Եղոյանի 3 զգեստափոխությունը հարսանիքի ժամանակ և երեկոյի անակնկալները

Շոու բիզնես Տեսանյութեր

Քրիստինա Եղոյանի քրոջ սիրելին ամուսնության առաջարկություն արեց հարսանիքի ժամանակ Քրիստինա Եղոյանը երեկ ամուսնացել է: Քրիստինան ու ընտրյալը պսակադրվել էին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում և մեծ խնջույք կազմակերպել ռեստորանային համալիրներից մեկում, որին ներկա են եղել դերասաններ Նորայր Եղյանը, Գոռ Համբարձումյանը, դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը:

Քրիստինան մանրակրկիտ է նախապատրաստվել այս օրվան․ նա ունեցել է երեք զգեստափոխություն: Առաջին զգեստով երգչուհին եկեղեցի է գնացել և պսակադրվել, ռեստորան մուտքի ժամանակ նա արդեն երկրորդ զգեստով էր, իսկ երրորդ զգեստով ներկայացել է հարսանեկան տորթը կտրելու արարողությանը:

Երգչուհու հարսանիքը լի է եղել անակնկալներով․ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Քրիստինան և իր մայրիկը պարում են երգչուհու «Մամ ջան» երգի ներքո: Քրիստինային խնջույքի ժամանակ անակնկալ է մատուցել հարազատ քույրը՝ Նարեն՝ երգելով Սարգիս Ավետիսյանի «Իմ քույրիկ» երգը:

Դերասանուհին իր հերթին անակնկալ ուներ քրոջ համար․ նա ծաղկեփունջն ավանդական ձևով նետելու փոխարեն նվիրել է քրոջը, որից հետո Նարեի սիրելին ամուսնության առաջարկություն է արել նրան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.