Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երեւաս լուսավոր ամպերի վրա․ Օգնություն խնդրելու աղոթք

Հետաքրքիր Մտքեր

Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երեւաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ եւ փրկության ժառանգորդներ: Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր Փրկիչ Աստված,

Քո Մեծ Անվան փառավորության համար, Տե՛ր, փրկի՛ր մեզ եւ քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար: Սուրբ եւ Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված եւ խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած եւ Քեզ հուսացող ժողովրդին: Փրկի՛ր մեզ տեսանելի եւ անտեսանելի թ շնամիներից:

Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ, Հորդ եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

Ամեն: Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո. Եղիցին կամք Քո. որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տու՛ր մեզ այսօր. Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէն: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *