Առհասարակ կյանքում հարազատներ ունենալը և միշտ նրանց Ձեր կողքին տեսնելը շատ կարևոր է բոլորի համար էլ։ Մեզ համար հարազատներից զատ, շատ կարևոր է ընտանիքի գոյությունն ու ընտանիքի անդամների ներկայությունը մեր կյանքում։ Մեր ծնողները ամենաթանկն են, սակայն բացի նրանցից նաև թանկ են մեր քույրերն ու եղբայրները։ Նրանք մեր ամենամեծ հենարաններն են։
Բոլորին է հայտնի, որ քույր ունենալու դեպքում շատ հարցեր կյանքում հեշտությամբ լուծում են ստանում նրանց շնորհիվ: Նրանք մեր չակերտավոր հոգեբաններն են, ովքեր միշտ մեր կողքին են ցանկացած հարցում։ մեզ հասկանում են և փորձում ճիշտ խորհուրդներ տալ։
Ներկայացնում ենք մի շատ հետաքրքիր գիտական փորձ։ Այն յուրօրինակ բացահայտումներ է կատարում քույրերի և եղբայրների հարաբերությունների մեջ։ Լեսթերի համալսարանում անցկացված ուսումնասիրությունների ընթացքում հարցման են մասնակցել 570 մարդ՝ 17-25 տարեկան:
Պարզվել է, որ հենց քույրերն են հնարավորություն տալիս եղբայրներին ու քույրերին լինել ավելի շփվող, արտահայտվող ու բաց: Նրանք կարողանում են համախմբել ընտանիքը, դարձնել այն ավելի բաց շփումների համար: Նրանց շնորհիվ ընտանիքիում մշտապես սեր և ջերմություն է տիրում։
Տղաները հակված են թաքցնելու իրենց զգացմունքները, ինքնամփոփ են: Աղջիկների հայտնվելուց հետո այս կանոնը փոխվում է, ընտանիքն աշխուժանում է, նոր կյանք է ստանում: Փայփայեք քույրերին: Նրանց միշտ շատ սիրեք և երբեք մի նեղացրեք։