Քույրը և եղբայրը ճակատագրի պարգև են և պետք է շնորհակալ լինել ծնողներին և Աստծուն

Այլ լուրեր Հետաքրքիր

Քույր և եղբայր ասելիս հոգիդ լցվում է ջերմությամբ և դեմքիդ ժպիտ է հայտնվում: Նրանք մեր կյանքի ամենակարևոր մարդկանցից են։ Առանց նրա մենք մեզ մի փոքր միայնակ կզգայինք, անկախ մեր կողքի ընկերներից և հարազատներից։ Նրանք ովքեր քույր և եղբայր ունեն, գիտեն թե ինչ զգացողություն է դա: Դա բառերով հնարավոր չէ բացատրել:

Մեր քույրերն ու եղբայրները դրանք այն էակներն են, որոնց հետ մենք անց ենք կացնում մեր կյանքի ամենաքաղցր ժամանակը՝ մանկությունը և միշտ, կարծես թե, անտեսանելի թելով միշտ կապված ենք նրանց հետ։ Կա ավելի հիանալի բան, երբ գիտես, որ ամենադժվար պահին կա մեկը, ում հետ կարող ես կիսվել, ում ուսին կարող ես դնել գլուխդ և համոզված ես, որ երբեք չի դավաճանի: Քույրը և եղբայրը ճակատագրի կողմից գոհարներ են և պետք է շնորհակալ լինել սեփական ծնողներին և Աստծուն՝ այդպիսի էակներ պարգևելու համար:

Քրոջ և եղբոր նկատմամբ սերը ամրապնդում է մեր հոգեկան առողջությունը: Նրանց շնորհիվ բարձրանում է մեր ինքնագնահատականը, նրանց կողքին մենք մեզ ավելի վստահ ենք զգում: Քույրը լրացնում է մայրական ջերմությունը, իսկ եղբայրը՝ հայրական: Նրանց կողքին մենք մեզ ուժեղ ենք զգում: Քրոջ և եղբոր ներկայությունը կյանքում մարդուն ավելի բարի և զգացմունքային է դարձնում: Նրանք մեր ընտանիքի անդամներն են հայրիկի ու մայրիկի հետ միասին; Մենք մի ամբողջություն ենք:

Նրանք մեր լավ խորհրատուներն են: Նրանց խորհուրդները շատ օգտակար են մեզ համար և պաշտպանում են մեզ կյանքում, օգնում են ճիշտ ուղու վրա կանգնել: Նրանք երբեք չեն վնասի մեզ: Սիրեք և միշտ եղեք ձեր քույրերի և եղբայրների կողքը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *