Քաղաքականությունը բաժանել է անբաժան ընկերներ Ռաֆոյին ու Անդոյին. մանրամասներ նրանց վեճից (տեսանյութ)

Շոու բիզնես Տեսանյութեր

Վերջին տարիներին քաղաքականությունը, ցավոք, դարձել է բոլորիս առօրյայի անբաժան մասը, բոլորը խոսում են քաղաքականությունից՝ անկախ տարիքից, սեռից՝ վստահ լինելով, որ իրենք են ճիշտ, ավելին՝ փորձում են դրանում համոզել նաև դիմացինին:

Starnews-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ նման խնդրի առաջ է կանգնել նաև հայտնի Անդո-Ռաֆո հեռուստատեսային զույգը: Նրանց միջև վիճաբանություն է եղել, ավելին՝ ըստ լուրերի՝ բանը հասել է նույնիսկ բռ ունցքներին:

Պատճառն այն է, որ Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը տարբեր քաղաքական հայացքներ ունեն՝ Անդոն սատարում է ներկայիս վերընտրված իշխանություններին, իսկ Ռաֆոն ընդդիմադիր հայացքներ ունի: Նշենք, որ Ռաֆոն ու Անդոն ամենասիրված հեռուստատեսային զույգերից են, ովքեր տարիներ շարունակ նկարահանվել են նույն հաղորդումներում ու սիթքոմներում, նկարահանվել տեսահոլովակներում, իսկ նրանց և Սպիտակցի Հայկոյի «Լեդի Քոբուլեթի» երգը դարձել էր հիթ:

Ինչևէ, հույս ունենք, որ Ռաֆոն ու Անդոն այս հարցին կմոտենան հասուն տղամարդկանց նման՝ հասկանալով, որ ընկերությունն ամեն ինչից վեր է, իսկ քաղաքականությունը չպետք է տեղ ունենա ընկերական ու ընտանեկան հարաբերությունների մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.