Փքուն բիսկվիթ՝ 3 բաղադրիչից պատրաստվող, որը ջեռոցից հանելուց հետո չի իջնում ու չի կորցնում փքունությունը

Խոհանոց Հետաքրքիր

Տորթերի համար անթերի բիսկվիթի բաղադրատոմս։ 3 բաղադրիչից պատրաստվող բիսկվիթ, որը լավ բարձրանում է ու չի կորցնում փքունությունը։

Պատրաստում ենք բարձր և փքուն բիսկվիտ

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  1. ալյուր՝ 150 գ
  2. ձու՝ 5 հատ
  3. շաքարավազ՝ 150 գ

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ լցնել հավկիթները, ավելացնել շաքարավազը և հարել՝ սկզբում հարիչի ցածր արագությամբ, մոտ 1-2 րոպե, իսկ հետո ավելացնել արագությունը՝ մինչ ամենաբարձրը, հարել 15-20 րոպե։

Ձուն պետք է հարել այնքան, որ խիտ, փքուն փրփուր ստացվի։ Հենց դրա հաշվին բիսկվիթը չի իջնի, օդով հագեցած կլինի։

Այնուհետև մաս-մաս լցնել ալյուրը՝ նախապես մաղելով, և խառնել փայտե գդալով՝ առանց կտրուկ շարժումներ անելու։

Վերցնել 20սմ տրամաչափով տապակ, ցանկալի է բացվող կողքերով։ Ձեթ քսել տապակին՝ նաև կողքերին և յուղաթուղթով ծածկել։ Ձեթը կպահի թուղթը՝ թույլ չտալով, որ այն ծալվի, սակայն զգույշ եղեք, որ ձեթ չլցվի խմորի մեջ, այլապես բիկսվիթը չի բարձրանա։

Զգուշորեն լցնել խմորը տապակի մեջ, հարթեցնել փայտե գդալով։

Ուղարկել մինչ 170° C նախապես տաքացրած ջեռոցը, թխել 55 րոպե։ Հանել ջեռոցից, և միայն մինչ սենյակային ջերմաստիճանի սառելուց հետո՝ բիսկվիթը հանել տապակից։ Սպասել ևս 6 ժամ և միայն հետո կրեմ քսել։

Շատ հարմար է բիսկվիթը երեկոյան թխելը, իսկ առավոտյան տորթ պատրաստելը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *