Փխրուն Մեղրով թխվածքաբլիթների նոր բաղադրատոմս Տեսանյութ

Խոհանոց Տեսանյութեր

Թխվածքաբլիթներ ենք այսօր պատրաստում՝ նոր, պարզ և արագ բաղադրատոմսով։

Անհրաժեշտ բաղադրիչները

  • 3 ձու
  • 3 ճ. գդ մեղր
  • 3 ճ.գդ. շաքարավազ
  • 3 սուրճի բաժակ ձեթ
  • Ալյուր ըստ խմորի -200-250 գր.
  • Վանիլին
  • Քունջութ՝ ըստ ցանկության

Թխվածքաբլիթի պատրաստման եղանակը

Ձուն կոտրում ենք տարայի մեջ և մի փոքր հարում, ավելացնում ենք շաքարավազը, հաջորդը մեղրը,Վանիլինը, Ձիթայուղը լցնում և լավ խառնում ենք, ի դեպ այս թխվածքաբլիթը պատրաստելիս հարիչ ընդհանապես չենք էլ օգտագործում, սկսում ենք ալյուրը լցնելով խառնել այնքան, որ ստացվի շատ փափուկ, բայց ձեռքերին չկփչող խմոր։Ջեռոցի տապակի վրա կալկա ենք փռում, ձեռքերով խմորը կլորիկների վերածում և շարում տապակի վրա, որքան խմորը քիչ ալյուր վերցնի այնքան ավելի թեթև և փխրուն կստացվի,1 ձուն հարել և խոհարարական վրձինով ձուն քսել թխվածքաբլիթներին, վերջում, ցանկության դեպքում քունջութ շաղ տալ թխվածքաբլիթների վրա։

Դնել նախապես տաքացված ջեռոցը 180 աստիճանի տակ մոտ 25-30 րոպե պետք է թխվի։

Հանում ենք ջեռոցից, մի փոքր սառելուց հետո մատուցում։ Ստացվում ենք շատ փխրուն և ախորժելի թխվածքաբլիթներ։

Վիդեո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.