Փարթամ, շքեղ ու առողջ մազերի գաղտնիքը հենց այս դիմակի մեջ է. փորձեք անպայման

Հետաքրքիր Օգտակար

Այս պարզ ու մատչելի դիմակների օգնությամբ ձեր վարսերը կդառնան փարթամ, շքեղ:

Դիմակ լոլիկով

Խթանում է մազերի աճը: Վերցնել հասուն լոլիկներ, հեռացնել կեղևը, տրորել մինչև ստացվի համասեռ զանգված և քսել մազարմատներին: Լվանալ 15-20 րոպե անց:

Դիմակ սոխի հյութով

2 ճաշի գդդալ սոխի հյութը և 1 ճաշի գդալ կոնյակը խառնել ու քսել մազարմատներին, ծածկել սննդային թաղանթով, լվանալ մեկ ժամ անց:

Մեղրով դիմակ

Այս դիմակը խթանում է մազերի աճը: Վերցնել մեկ ճաշի գդալ մեղր, մեկ ճաշի գդալ կոնյակ և մեկ դեղնուց: Հարել մինչև ստացվի համասեռ զանգված և քսել մազերի երկայնքով: Ծածկել սննդային թաղանթով և վրայից կապել փափուկ գործվածքով: Թողնել 1 ժամ և լվանալ:

Մանանեխով դիմակ

Վերցնել 200 մլ կեֆիր, 1 դեղնուց և 1 ճ գդալ մանանեխի փոշի: Այս բաղադրիչնեը լավ խառնել և քսել մազարմատներին, թողնել 40-60 րոպե և լվանալ:

Գարեջրով դիմակ

200 մլ գարեջուրը և 2 ձվի դեղնուցը հարել մինչև փրփրի, քսել մազերի երկայնքով, ծածկել սննդային թաղանթ, վրայից կապել փափուկ գործվածք: Թողնել 1 ժամ և լվանալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *