Փաշինյան. Բաքուն դժվար թե կարողանար ինքնուրույն գնալ սադրանքների Սյունիքում եւ Գեղարքունիքում

Հետաքրքիր Քաղաքականություն

Միգուցե ինչ-որ մեկը դրդել է Ադրբեջանին սադրանք կատարել Սյունիքում եւ Գեղարքունիքում: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանը դժվար թե կարողանար ինքնուրույն, միայնալ գնալ նման արմատական քայլերի:

«Չգիտեմ, թե կոնկրետ ում հետ է Բաքուն համաձայնեցրել այս նախագիծը: Ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր համարձակվի դիմել նման գործողությունների: Կարծում եմ, որ դա արվել է այլ ուժերի հետ նախնական պայմանավորվածությամբ: Հենց ավելի հստակ տեղեկատվություն ունենանք, այդ մասին կհաղորդենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե կարող է արդյոք դրա հետեւում Թուրքիան կանգնած լինել, Փաշինյանն ասաց, որ դա վարկածներից մեկն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *