Փայլուն ջնարակի (գլազուր) այս տարբերակը աննկարագրելի հարթ և փայլուն է ստացվում

Խոհանոց Հետաքրքիր

Տարբերակներ շատ կան՝ շոկոլադով պատրաստվող տեսակներ, հայելային գլազուր, որը կարել է օգտագործել միայն որոշակի տեսակի ծածկույթի դեպքում և ամենահասարակ’ կակաոյով ու ջրով գլազուր։ Հենց այս հասարակ բայց ճիշտ պատրաստման դեպքում շքեղ գլազուրն էլ հիմա կպատրատեմ ձեզ համար։

Մի ամբողջ ստանդարտ տապակով խմորեղեն ծածկելու համար ջնարակը պատրաստելու համար փոքրիկ կաթսայի մեջ լցնում ենք 3 ճաշի գդալ կակաո, 1 լավ լիքը սուրճի բաժակով շաքարավազ։ Լավ խառնում ենք’ գդալով փոշին պատերին սեղմելով, որ հնարավորինս համասեռ դառնա, այնուհետև ավելացնում ենք 7-8 ճաշի գդալ ջուր , ի դեպ, կարող եք պարաստել նաև կաթով, նույն արդյունք է ստացվելու։

Ջուրը լցնելուց հետո լավ խառնում ենք ու դնում մարմանդ կրակին, եփում ենք անդադար խառնելով, որ կակաոն հանկարծ չայրվի, դրանից վերջնական տեսքը կտուժի, իսկ մեր գլազուրը լավ փայլ չի ունենա։

Երբ զանգվածը սկսի մի փոքր խտանալ, հարկավոր է արդեն պարբերաբար ստուգել’ պատրաստ է արդյոք, դա անհրաժեշտ է հաճախակի անել, որ ավելորդ չեփվի։ Ավելորդ եփվելու դեպքում գլազուրը կդառնա կպչուն, գեղեղիկ կտրվածք չի ստացվի։ Պատրաստ լինելը ստուգում ենք հետևյալ կերպ։

Որևէ մակերեսի վրա մեր գլազուրից կաթիլ ենք անում ու թեքում ամանը, եթե կաթիլը չտարածվի ու չծորա, ուրեմն պատրաստ է։ Անմիջապես ավելացնում ենք մի քանի կաթիլ ձեթ, խառնում ենք, վերցնում կրակից, այս պահին էլ հարկավոր է մոտ մեկ ճաշի գդալ կոնյակ ավելացնել։

Կարևոր է իմանալ, որ կոնյակն այստեղ միայն համի համար չէ, այն օգնում է, որ մեր պատրաստած ջնարակը հեշտ ու առանց կողքերից ավելորդ թափվելու գեղեցիկ տարածվի խմորեղենի վրա։ Եթե կոնյակ չկա, ցանկալի չէ որևէ բանով փոխարինել, պատրաստեք պարզապես առանց դրա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *