Ցանկանու՞մ եք, որ ռուսական խաղաղապահները տեղակայվեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին

Թեստեր Հետաքրքիր

Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Ռուսաստանի արձագանքելու տարբերակներից մեկը կարող է լինել դեսանտային օպե րացիայի իրականացումը: փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն, Զատուլինը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը խաթարել են Ադրբեջանը և Թուրքիան, դրա համար էլ նրանց պետք է հիշեցնել, թե «որպետությունն է մնում առաջնորդ հետխորհրդային տարածքում»:

Միաժամանակ, նա խոստովանել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է Մոսկվան գործի, բայց հնարավոր տարբերակների թվում նշել է դեստանտային օպ երացիան: «Հայաստանի ռազմական ներուժի դեմոնստրատիվ ուժեղացման տեսքով: ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով` դեսանտային օպ երացիայի միջոցով հայկական` ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հայկական տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով:

Օդային շրջափակման բացման միջոցով: Մենք Վրաստանին պետք է հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում այն պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ու ժերն ու միջոցներն իր օդային տարածքով պետք է ուղարկվեն Հայաստան: Այս որոշումը հարկադրված է, քանի որ խոսքը գր ոհայինների` Կովկասով մեկ տարածման մասին է, ինչից կտուժեն եւ Ռուսաստանը, եւ Վրաստանը, եւ մնացած բոլորը:

Սպռ նալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է ցեղ սպ նությունն այդ տարածքում: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք»,- նշել է Կոնստանտին Զատուլինը: Նա հավելել է, որ պետք է Ռուսաստանը բացատրի Վրաստանին, որ «իր օդային տարածքով կուղարկվեն անհրաժեշտ ուժեր և միջոցներ Հայաստան»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *