Ցանկանու՞մ եք Դավիթ Տոնոյանին տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում

Թեստեր Հետաքրքիր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վստահեցրել է՝ պ ա տ ե ր ազմի ժամանակ հայկական կողմն արել է առավելագույնը հաջողության հասնելու համար, սակայն ունեցել ենք աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ, որ գործել ենք ռազ մական տեխնիկայի ապահովման, մատակարարումների տոտալ բլոկադայում։ Այս մասին գրում է 1lurer.am-ը։

«Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման, տեխնիկայի ապահովման  տեսանկյունից, կարելի է, բացի ռա զմ ական գործողություններից, նաև հեր ոսամ ա րտ համարել։ Արվել է  անհնարինը։ Զինված ուժերը՝ սկսած ժամկետային պարտադիր ծառայողներից՝ մեր հերոս երիտասարդներից մինչև  գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրսը, կատարել են առավելագույն հնարավորինը։ Մենք դիմակայել ենք Ադրբեջանի ԶՈՒ-ի շատ մեծ ուժի»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ հայկական կողմը ևս եղել է սպա ռա զի ն ված,  բայց, քանակի և ռեսուրսների առումով, Հայաստանի ու Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են։

«Ես վտահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը։  Մենք ունեցել ենք մեծ խնդիր՝ հ ակ առա կ որդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց հինգերորդ սերնդի միջոցները, որն օգտագործել է Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ, որոշ պարագաներում անհնարին էր դարձրել մեր արձագանքը»,-ասաց պաշտպանության նախարարը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *