Տնական «Նուտելայի» պարզ բաղադրատոմս, այն կդառնա ձեր երեխաների ամենասիրելի քաղցրը

Խոհանոց Հետաքրքիր

Բոլորի երեխաներն էլ սիրում են Նուտելլա ուտել։ Այսօր ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որը ոչնչով չի տարբերվում իրական Նուտելլայից և Ձեր երեխաների համար կդառնա ամենահամեղ քաղցրներից մեկը։

Բաղադրիչներ՝

  • 1 տարա խտացրած կաթ՝ շաքարով,
  • 200 գրամ ոսկեգույն բոված պնդուկ,
  • 1 ճաշի գդալ վանիլ,
  • 250 գրամ մուգ շոկոլադ,
  • 125 մլ տաք կաթ

Պատրաստումը՝

Բլենդերով մանրացնում ենք մաքրած պնդուկները։ Գոլորշու վրա հալեցնում ենք 250 գրամ մուգ շոկոլադը։ Հալած շոկոլադին ավելացնում ենք խտացրած կաթը։ Խառնում ենք մինչև հարթ և միատարր զանգված ստանալը։

Շոկոլադե խառնուրդին վանիլ ավելացրեք (կիսեք հավասար մասերի և մասսան պատեք վանիլի շերտերով)։ Ստացված զանգվածին ավելացնում ենք մանրացրած պնդուկները։

Լցնում են մոտավորապես 125 մլ տաք կաթ, որպեսզի նոսրացնենք «Նուտելան» և հաղորդում ենք նրան ավելի հարթ, սերուցքային տեսք։

Լցնում ենք մածուկը ապակե տարայի մեջ և թողնում ենք՝ սառչի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *