Տնական խտացրած կաթ, նման բան խանութներում չեք գտնի. այս բաղադրատոմսով ուղղակի ընտիր է ստացվում

Խոհանոց Հետաքրքիր

«Խտացրած կաթ» բառը արդեն իսկ քաղցր է հնչում և շատերն են այն սիրում: Խանութներում առաջարկվում է լայն տեսականի, բայց այսօր դժվար է գտնել երբեմնի համեղ խտացրած կաթը, բացի այդ արտարողները օգտագործում են մեծ քանակությամբ բուսական ճարպեր: Խտացրած կաթ կարելի է պատրաստել տանը և դրա համար կպահանջվի ընդամնեը 10 րոպե:

Բաղադրիչներ`

  • Կաթ — 1 բաժակ;
  • Շաքարավազ — 1 բաժակ;
  • Կաթի փոշի — 1 բաժակ;
  • Կարագ — 50 գ;
  • Ջուր — 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը: Կաթսայի մեջ լցնել շաքարավազը և ջուր ավելացնել: Պահել կրակի վրա, խառնելով, մինչև շաքարը լիովին լուծվի, վերածվի կարամելի:

Կարագը ավելացնել կարամելին և պահել կրակի վրա մինչև կարագը հալվի:

Այդ ընթացքում կաթը տաքացնել և ավելացրնել կարամելի վրա, անընդհատ խառնելով: Մի անհանգստացեք, եթե այս փուլում գնդիկներ առաջանան:Կարամելը մի քանի րոպեում կլուծվի կաթում:

Երբ զանգվածը դառնա միատարր, ավելացնել կաթի փոշին և խառնել կրակի վրա պահելով ևս 3 րոպե: Խտացրած կաթը սառեցրեք: Խտացրած կաթը պահել սառնարանում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *