Բոլորի համար էլ հաճելի է վայելել սուրճը համեղ թխվածքաբլիթի հետ։ Իհարկե կան տարբեր թխվածքաբլիթներ, սակայն սա շատ արագ է, համեղ և պարզ թխվածքաբլիթ, որը կարող եք վայելել ամեն օր սուրճի կամ թեյի հետ։ Այն արագ է պատրաստվում և ոչ մի բարդ բաղադրիչներ չի պարունակում։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- մածուն կամ կեֆիր՝ 150մլ
- շաքարավազ՝ 2ճ․գ․
- ձու՝ 1 հատ
- աղացած դարչին՝ 1թ․գ․, ըստ ցանկության
- ձեթ՝ 70մլ
- ալյուր՝ 320գ
- փխրեցուցիչ՝ 1թ․գ․
Պատրաստման եղանակը՝ Բաղադրիչները պետք է խառնել իրար։ Այս ամենից հետո ձև տալ, կարող եք անել այնպես ինչպես կցանկանաք։ Այնուհետև եփել այն։ Այն կարող եք մանրամասն դիտել հետևյալ տեսանյութում․
Բարի ախորժակ։ Չմոռանաք կիսվել Ձեր մտերիմների հետ։