«Տեր, քեզ եմ փնտրում» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով օր ․․․

Հետաքրքիր Մտքեր

Տեր Հիսուս Քրիստոս, Աստված իմ, տո՛ւր ինձ անմնացորդ զղջումը, ապաշավ սրտի, որ ամբողջ հոգով ճանապարհ ընկնեմ Քեզ փնտրելու:

«Տեր, քեզ եմ փնտրում» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր․․․

Առանց Քեզ, զուրկ կլինեմ իրականության որևէ հիմքից: Հայրը, որ հավիտենության մեջ ծնեց Քեզ Իր ծոցում, թող նորոգի ինձնում Քո պատկերը:

Լքեցի Քեզ: Դու մի՛ լքիր ինձ: Հեռացայ Քեզնից: Դու փնտրիր ինձ:

Առաջնորդիր ինձ դեպի Քո արոտը, Քո հոտի ոչխարների մեջ: Նրանց հետ կերակրիր ինձ խորհուրդներիդ թարմությամբ, որոնց օթևանն է մաքուր սիրտը, որը կրում է հայտնություններիդ պայծառ փայլը:

Թող մենք արժանի լինենք այդ պայծառությանը, մարդասիրությանդ շնորհիվ և շնորհիդ օգնությամբ, ո՜վ Հիսուս Քրիստոս, Փրկիչ մեր, հավիտյանս հավիտենից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *