Տեր ծնկի եմ գալիս քո առաջ, լսիր մեր աղոթքները, խաղաղություն բեր աշխարհին

Հետաքրքիր Մտքեր

ՏԵՐ ԻՄ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի պաշտպանության համար: Նրանք վրեժ ունեն լուծելու նրանք իրենց հայրերի, պապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը հայրենիքի սահմանների նկատմամբ Ով, ամենակարող, ամենաբարեգութ Տեր, ամեն օր լսում ես նրանց մայրերի աղոթքը,

ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով հավատ ու սեր փոխանցում իրենց զավակներին Ողորմիր նրանց: Քեզ է վստահված նրանց կայնքն ու ճակատագիրը: Ուժ տուր նրանց, անհնարինը դարձրու հնարավոր, որ հայ զինվորը կարողանա իրականացնել իր երկրի տերը լինելու իրողությունը: Փառք Քեզ ամենազոր, ամենակարող և ամենաբարեգութ , Տեր հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *