Տեր իմ, Աստված իմ, քո տնօրինության տակ է իմ ողջ կյանքը, ես հավատում եմ քո օգնությանն ու օրհնությանը. աղոթք ուղղված Տիրոջը

Հետաքրքիր Մտքեր

Մարդկային կյանքի տարբեր ոլորտներում աղոթքի ազդեցությունը անգնահատելի է: Վերին ուժերին ուղղված խնդրանքը կօգնի գործերի հաջող ավարտին և հաջողության հասնել աշխատանքում:Հաճախակի մեծ խնդիրները ստիպում են կարծել,թե կյանքում սկսել է սև գիծ,իսկ երջանկությունը երես է դարձրել մեզնից:Իհարկե հաջողության առաջին բանալին դա դրական տրամադրվածությունն է, սակայն աղոթքը նույնպես ավելորդ չի լինի:Դժվար իրավիճակում վերին ուժերին դիմելը կօգնի աշխատանքի հաջողությանը:

Օրը պետք է սկսել լավ տրամադրությամբ և այս աղոթքով:Հիսուս Քրիստոս Աստծո որդի, հույսս քո օգնությունն է:Պաշտպանիր չարից և անհաջողությունից,օգնիր դժվար պահին,օգնիր հաջողությամբ կատարել իմ աշխատանքը: Աշխատանքը ավարտելուց հետո պետք է անպայման շնորհակալություն հայտնել վերին ուժերին:Հիսուս Քրիստոս շնորհակալ եմ ամբողջ օրվա օգնության համար:Թո՛ղ,որ ամեն օր լինեմ Քո հովանավորության ներքո:

Հայաստանի և Արցախի համար դժվարին այս օրերին մեր ողջ ազգը ասես մի բռունցք է դարձել ու փորձում է վերջին ու վճռական հար վածը հասցնել թշնամուն: Մեր բանակը հզոր է, և մենք պետք է զորանանք նաև հոգով, որպեսզի կարողանանք հաղթել: Եկեք հենց հիմա, հենց այս պահին, բոլորով միասին կարդանք հաջողության աղոթքն ու Տիրոջից խնդրենք հաջողություն՝ մեր հայրենական պատ երազմում հաղթանակ տանելու համար:

Հավատացեք Տերն ամեն պահի մեզ հետ է, նա մեզ լսում է ամենուր և ամեն պահի: Եկեք աղոթենք միասին. «Տեր իմ, Աստված իմ, քո տնօրինության տակ է իմ ողջ կյանքը, ես հավատում եմ քո օգնությանն ու օրհնությանը: Հաջողություն տուր ինձ՝ Աստծո ծառայիս (նշեք անունը): Խնդրում եմ տնօրինիր իմ ճակատագրին և ուղղորդդիր ինձ հաջողության ճանապարհով, որպեսզի իմ կյանքը գերագույն իմաստ ձեռք բերի,որ գործերս միշտ հաջողությամբ պսակվեն,որ խոչընդոտների չհանդիպեմ: ԱՄԵՆ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *