Տարեց կինը կրծքին էր սեղմել իրերով կապոցը ու մտովի աղոթում էր, որ հարսն իրեն ծերանոց չտանի.մեքենան նրանց անծանոթ տեղ հասցրեց

Այլ լուրեր Հետաքրքիր

Ցավոք, շատ դեպքերում տարեցների կյանքը այնքան էլ լավ չի դասավորվում: Նրանց լքում են այն մարդիկ, ում համար իրենք ժամանակին պատրաստ էին ամեն ինչի:Մի կին կա, անունը Մարիա: Նստած էր տանը, երբ անսպասելի վերադարձավ հարսը ու ասաց.—Հավաքիր իրերդ, ինչն առաջին անհրաժեշտության է, մի տեղ պիտի գնանք:-Ու՞ր ենք գնում:Բայց պատասխան չհնչեց:Երբ կյանքից վաղաժամ հեռացավ Մարիայի որդին, նա սկսեց իրեն անպետք զգալ:

Որդու բուժման համար գումար ունենալու համար վաճառել էր բնակարանը, տեղափոխվել հարսի տուն, որը նրան ծնողներն էին նվիրել ու որտեղ էլ ժամանակին բնակվում էր որդու ընտանիքը: Բայց ոչ մի գումար, ոչ մի դեղեր ու բուժումներ չփրկեցին նրա միակ որդու կյանքը: Այդ ժամանակվանից Մարիան մնաց հարսի տանը, էլ գնալու տեղ չուներ: Բայց չէ որ ինքը հասկանում էր, որ վաղ թե ուշ պիտի հեռանա այստեղից:

—Հիմա որ գնանք, էլի կկարողանա՞մ տեսնել Մարիամիկիս, -հուսահատված հարցրեց Մարիան:-Իհարկե հարսը զարմացած էր նրա հարցից:Ամբողջ ճանապարհին Մարիան անհանգսիտ էր, տեղը չէր գտնում: Մի քանի իրերով տոպրակը սեղմել էր դոշին ու անդադար աղոթում էր, որ միայն թե ծերանոց չգնան:Կես ժամ անց նրանք հասան Երևանին կից գտնվող փոքր գյուղ: Հարսը բռնեց սկեսուրի ձեռքից, օգնեց իջնել մեքենայից: Ի զարմանս նրա, ոչ թե ծերանոց էր, այլ փոքր սեփական տուն:

Պարզվեց, որ հարսը իր հանգուցյալ ամուսնու ծննդյան օրը որոշել էր սկեսուրին մի փոքր ուրախացնել:—Ես վաճառել եմ մեր բնակարանը, սա գնել եմ քեզ համար: Ամուսինս հաճախ էր ասում, որ ուզում է քեզ այսպիսի տուն նվիրել, որ միշտ երազել ես դրա մասին: Բայց նա չհասցրեց. հիմա ես եմ անում իր փոխարեն: Մարիամիկը 2 ամսից կամուսնանա, ինձ համար էլ 1-սենյականոց բնակարան եմ գնել, մեծ տունն ինչի՞ս է պետք: Խոստանում եմ՝ քեզ հաճախ այցելել, մի մտածիր, քեզ չեմ մոռանա: Ես հո տեսնում եմ, որ իմ ներկայությամբ քեզ ազատ չես զգում. Խաղաղ ապրիր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *