Վստահու՞մ եք Սերյան Օհանյանին որպես ռազմական գործիչ

Թեստեր Հետաքրքիր

Սերյան Օհանյանը  1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։ 1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ 1998 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 1999 թվականի օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։  2000 թվականի հունվարին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։

ՀՀ նախագահի 2007 թվականին մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2008 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից՝ իր զեկուցագրի համաձայն։

2008 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 2012 թվականի հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 2013 թվականի ապրիլի 9-ից 20-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։

2013 թվականի ապրիլի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 2014 թվականի ապրիլի 3-ից 15-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ 2014 թվականի ապրիլի 15-ին վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *