Վերցնում եմ կարտոֆիլ և փոքր բաժակ․․․ստացվում է ախորժելի և համեղ տաք ուտեստ

Խոհանոց Հետաքրքիր

Այսօր կիսվում ենք հետաքրքիր տաք ուտեստի բաղադատոմսով։ Ստացվում է սննդարար, համեղ և առանձնահատուկ ուտեստ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կարտոֆիլ՝ 5 հատ
  • խոզապուխտ՝ 50գ
  • պանիր՝ 100գ
  • աղ և պղպեղ
  • ձվի դեղնուց՝ 2 հատ
  • պաքիսմատ
  • մաղադանոս

Պատրաստման եղանակ․

Կարտոֆիլը մաքրել, խոշոր կտրատել։ Կարտոֆիլը լցնել ջրի մեջ, աղ ավելացնել և եփել։

Երբ այն պատրաստ լինի, տրորել, միացնել մանր կտրատած խոզապուխտի հետ, ավելացնել 50գ քերած պանիր ու մանր կտրատած կանաչին։ Համեմել աղով և պղպեղով։

Կարտաֆիլային խմորից կոտլետներ ձևավորել և ապքսիմատ ցանել։

Յուրաքանչյուր կոտլետի մեջտեղի հատվածում փոքր բաժակի օգնությամբ փոսիկ անել։ Փոսիկի մեջ լցնել դեղնուցը և մնացած պանիրը։

Եփել 15 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո, նախօրոք տաքացրած ջեռոցում։

Օրիգինալ և համեղ․․․Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *