Վերջնականապես ազատվում ենք խոհանոցային միջատներից․․Ահա, թե ինչ է պետք անել

Հետաքրքիր Օգտակար

Խոհանոցում միջատների առկայությունը ոչ միշտ է նշանակում, որ տանտիրուհին մաքրասեր չէ։ Երբեմն այն չսպասված հյուրերը այնքան անսպшսելի և անպատճառ են հայտնվում, որ դրանց առկայությունը ոչնչի հետ կապել չի լինում։ Եթե բախվել եք նման խնդրի հետ հոգ չէ։ Մենք պատրաստել ենք ձեզ համար այս օգտակար խորհուրդները, որոնք կօգնեն ձեզ մեկընմիշտ ազատվել միջատներից, և խոհանոցում պահպանել իդեալական մաքրություն։

Խոհանոցային միջատները մի քանի տեսակի են լինում՝ ալրակեր, հացակեր և սննդային։ Սրանք բոլորն էլ անվտանգ չեն մարդկանց համար։ Դրանք կարող են ալերգիայի, սննդային թունավորումների և հիվանդությունների պատճառ դառնալ։ Այնպես որ ուշադիր կարդացեք այս խորհուրդները, և ձեռնարկեք անհրաժեշտ միջոցառումները դրանց խոհանոցից դուրս վռնդելու համար։

Ինչպե՞ս են հայտնվում խոհանոցում

Սուպերմարկետներից, խանութներից գնումներ կատարելուց երբեմն չենք նկատում, որ մենք գնում ենք ոչ այնքան թարմ սնունդ։ Հիմնականում հայտնվում են երկար պահպանման ուտելիքների մեջ, քաի որ մինչև մեր սեղանին կամ տանը հայտնվելը դրանք երկար ճանապարհ են անցնում։

Սուրինամյան ալրակեր

Դրանք 3-4 մմ միջատներ են։ Եթե հանդիպել եք խոհանոցում անպայման շպրտեք այդ ուտելիքը։ Սրանք ձվադրում են ամենուր, և ոչ մի արևային կամ ջերմային մշակում չ փրկի ուտելիքը։ Շպրտելուց անմիջապես հետո խնամքով մաքրեք պահարանը, որտեղ գտել եք այդ իջատին։

Մաքրելուց հետո այդ պահարանում պահեք սխտոր կամ դափնու տերևներ։

Հացաղացներ

Այս միջատից ամենադժվարն է ազատվել։ Նրանք արագ են բազմանում, և կարող են հայտնվել այնտեղ, որտեղ փայտ կա, կամ փայտյա ինչ որ իր։ Որպեսզի ավելորդ խնդիրներ չստեղծվեն ձեզ համար, իսկզբանե ալյուրից պատրաստված ամեն ինչ օահեք փակ տարրաների մեջ, և հիշեք դրանց պահպանման ժամկետների մասին։

Սննդային ցեց

Սա նույնպես խոհանոցային գլխացավանք է։ Այս ցեցից հնարավոր է ազատվել միայն նրա ոչնչացման համար նախատեսված թակարդներով, որոնք հիմնականում լավանդայի հիմքով են ստեղծված։

Եթե կասկածում եք սննդի մեջ որևէ միջատի առկայություն անմիջապես դեն նետեք։ Ստուգելու համար ջերմային մշակում անցկացրեք, կամ պարզապես վրան լցրեք մաքուր ջուր։ Եթե առկա է որևէ միջատ, ապա յան ջրի մակերես դուրս կգա, և անզեն աչքով հնարավոր կլինի տեսնել։