Վերջապես գտա կարկանդակների լավագույն ու ամենահեշտ բաղադրատոմսը. Հիմա ամեն օր պատրաստում եմ՝ այնքան հեշտ է ու արագ

Խոհանոց Տեսանյութեր

Այսպիսի համեղ կարկանդակներ ամեն օր չէ, որ կարող եք փորձել։ Այս կարկանդակները սուր կգան ընտանիքի բոլոր անդամներին։

Անհրաժեշտ բաղադրիչներն ու պատրասման եղանակը

Տարայի մեջ լցնում ենք 300 մլ տաք կաթ, 0.5 թեյի գդալ շաքարավազ, 10գ դրոժ, խառնում ենք: Ավելացնում ենք 1 թեյի գդալ աղ, 1 ձու: Խառնում ենք: Ավելացնում ենք հալեցրած կարագ 50գր, խառնում ենք: 600 գր ալյուր ենք ավելացնում, ձեռքով խառնում, ապա սկսում հունցել: Փակում ենք բերանը և թողնում 1 ժամ:

Ցանկացած մսի ֆարշ ենք լցնում տարայի մեջ, 500գր, 2 մեծ սոխ՝ կտրտված, ապա ավելացնում աղ, պղպեղ, սև պղպեղ, խառնում ենք: Խմորի բերանը բացում ենք, վրան մի քիչ բուսական յուղ ավելացնում ապա բաժանում 15 մասի՝ ամեն մեկը 70գրամի չափով: Նույնն անում ենք ֆարշի հետ, ապա ամեն կլոր խմորե գնդիկը բացում ենք և մեջը լցնում ֆարշը և թակում այն, թողնելով մի փոքրիկ մաս վերևում բաց:

Կրկնում ենք այն մնացած 15-ի համար: Կաթսայի մեջ բուսական յուղը երբ տաքանում է, դնում ենք խմորե գնդիկները այնպես, որ փոքրիկ բաց մասերը լինեն ներքևում: մի քիչ երբ կարմրի յուղի մեջ՝ թեքում ենք հակառակ կողմ: Մի քանի րոպե անց հանում ենք: Մեր կարկանդակները պատրաստ են: Բարի ախորժակ: Նյութը հրապարակման պատրաստեց News17Daily-ին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *