Վազգեն Մանուկյանը հանդես է եկել շտապ հայտարարությամբ.. հայտնվել ենք ծայրահեղ վտ անգավոր իրավիճակում

Հետաքրքիր Քաղաքականություն

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը, հայտարարություն է տարածել: Դիմելով Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գն դապետ Արմեն Աբազյանին, Զի նված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ նա նշել է. «Հարգելի՛ պարոնայք, Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտ անգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կո րուստներ։

Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խար խլված է Հայաստանի Հանրապետության անվ տանգային համակարգը։ Զի ջումներն ու կո րուստները շարունակվում են պար տված վարչապետի կաս կածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել:

Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահո գություններ և տագ նապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայ թյունավ տանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։ Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։

Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։ Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ: Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ։ Վազգեն Մանուկյան Հայրենիքի փրկության շարժում»,-ասված է հայտարարության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *