Սկեսուրս ապրում է Հունաստանում… օրեր առաջ նրա բաղադրատոմսով կարկանդակ պատրաստեցի… այնքան համեղ ստացվեց…

Խոհանոց Հետաքրքիր

Այսպիսի խմորից պատրաստված կարկանդակները ստացվում են փքուն, օդային, տապակելու ընթացքում շատ ձեթ չեն ներծծում, երկար ժամանակ մնում են թարմ ու փափուկ: Իհարկե, կարող եք կաղամբի փոխարեն այլ միջուկ օգտագործել: Սակայն խորհուրդ ենք տալիս փորձել նաև այս տարբերակը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 800 գ
  • ջուր՝ 420 գ
  • խմորիչ՝ 12գ
  • աղ՝ 1թ.գ

միջուկի համար.

  • կաղամբ՝ 2 կգ
  • սոխ՝ 3 հատ
  • անանուխ՝ 0,25 թ.գ.
  • կանաչի

Պատրաստման եղանակ.

Գոլ ջրի մեջ լուծել խմորիչը, ավելացնել մաղած ալյուրը, աղը, խմոր հունցել: Ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում: Մոտ 1-1.5 ժամում խմորը բարձրանում է:

Այդ ընթացքում պատրաստել միջուկը: Դրա համար մանր կտրատել սոխը, տապակել ձեթով՝ մինչ կիսաեփ լինելը: Ավելացնել բարակ կտրատած կաղամբը, շագեխաշել:

Լցնել անանուխը, կանաչին, համեմել աղով, պղպեղով և եփել փակ կափարիչի տակ՝ մինչ պատրաստ լինելը: Թողնել, որ սառի:

Խմորը տրորել և բաժանել փոքր կտորների: Ձեռքով տափակացնել, միջուկ դնել և ձևավորել կարկանդակներ:

Թավայի մեջ ձեթ լցել, տաքացնել: Մեջը երկու կողմից տապակել կարկանդակները:

Կարկանդակները համեղ են և տաք, և սառը վիճակում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.