Սիրելի հայրենակիցներ մի մարդու նման տարածեք. Հայաստանը ըստ Սևրի պայմանագրի

Այլ լուրեր Հետաքրքիր

Սիրելի հայրենակիցներ մի մարդու նման տարածեք… Ժամանակն արդեն եկել է դառնալ պահանջատեր և աշխարհին ներկայացնել պատմական ճշմարտությունը: Եթե Ադրբեջանը Թուրքիայի հետ պահանջում է Արցախը,որը եղել է Մեծ Հայքի 15 նահանգներից մեկը: 1921թ.հուլիսի 5_ին Ստալինի թեթև ձեռքով տրվել է Ադրբեջան կոչվող պետությանը, որը ձևավորվել է պատմական քրիստոնյա Աղվանքի տարածքում՝ 1918թ.: Եկել է ժամանակը ,որ մենք էլ ՝ հայերս պահանջենք մեր տարածքները, որն տիր ացել է Թուրքիա կոչվող պետությունը:

Այդ քոչվոր ցեղերը Օսման իշխանի գլխավորությամբ միայն 1299թ-ին են զավթել Փոքր Ասիայի մի փոքր տարածք և հետո իսկ 3 մայրցամաք՝ այդ թվում ԵՒրոպայում այդ բարբարոսները 1453թ զավթել են Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և դարձել Ստամբուլ: Սևրի սինդրոմ. Թուրքիան սարսափում է անգամ այս բառից

«Սևրի պայմանագիրը» — Ի՞նչու մենք հայերս չենք պահանջում մեր տարածքները,եթե ոչ ամբողջ Արևմտյան Հայաստանը,ապա գոնե Սևրի պայմանագրով նախատեսված մեր տարածքները, որը կնքվել է 1920թ օգոստոսի 10-ին: Ստորագրել են ԱՄՆ, Անգլիայի , Ֆրանսիայի,Իտալիայի, Ճապոնիայի ղեկավարները և Թուրքիայի սուլթան ՝ Դամադ Ֆերիդ փաշան: Համաձայն Սևրի պայմանագրի Օսմանյան Թուրքիան հրաժարվում էր Եվրոպայի,Արաբական թերակղզու,Փոքր Ասիայի բազմաթիվ տիրույթներից,նաև Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից:

Այդ տարածքներում հիմք էր դրվում ապագա ինքնիշխան պետություններ՝ Իրաք, Սիրիա, Լիբանան… Կազմավորվում էր նաև միացյալ և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի Նահանգներն ՝ ընդամենը 90 հազար քառ.կմ., ելքով դեպի Սև ծով:Դա նշանակում էր Արևելյան Հայաստանի առկա 70 հազ. քառ.կմ-ի հետ կազմելու էր 160 հազ քառ. կմ:

Սակայն ցավոք Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա: Մեծ պետությունները դավաճանեցին մեզ: Սևրի պայմանագիրը պետք է հայերս կյանքի կոչենք: Պայմանագիրը կնքող մեծ պետությունների ուշադրությունը պետք է հրավիրենք Սևրի պայմանագրի վրա և պահանջատեր լինենք,որ այն վավերացվի: Թողտվության քաղաքականության պատճառով այսօր այդ բարբարոս Էրդողանը և Ալիևը այնքան են լկտիցել,որ հայերից պահանջում են նաև 50 միլիարդ դոլլար ռազմատուգանք կամ էլ Զանգեզուրը: (Ու՞ր ես Գարեգին Նժդեհ…)

Ես հավատում եմ,որ չկան սևեր և սպիտակներ, պետք է միավորվի հայ ժողովուրդը .հարգի մեր զոհերի հիշատակը և թույլ չտա,որ այս փոքր դրախտային երկիր Հայաստանս էլ զավթեն: Պետք է միավորվենք, որ Հայաստանը պահենք մեր զավակների և թոռների համար,ո՛չ թե նրանց դարձնենք այդ բարբարոսների տիրապետության տակ գտնվող «պարտք» տվողներ: ՄԻԱՑԵ՛Ք ՀԱՅԵՐ, ՄԻԱՑԵ՛Ք…< ՄԵԶ ԱՅՍՕՐ ՈՉ ԹԵ ԱՐՑԱԽՆ Է ԿԱՆՉՈՒՄ,ԱՅԼ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Մեր բարեկամ դաշնակից Ռուսաստանը և Աստված մեզ հետ են…ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅԵՐ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ ԵԿԵՔ ՄԵԿ ԲՌՈՒՆՑՔ ԴԱՌՆԱՆՔ ։ Այս կարևոր պատմական գրառումը թարգմանել այլ լեզուներով և տարածելը խրախուսվում է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *