Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը:
Ամենատարածված մեթոդը, որի կիրառմանն ամենաշատն են դիմում, ш րյ ш ն երիտասարդության տեսությունն է, որի համաձայն՝ տղամարդկանցը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ: Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի:
Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի: Այսինքն՝ ծնողներից ումինը ավելի «թարմ» է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է:
Տարածված է նաեւ այն մեթոդը, ըստ որի, զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվ ազատման որոշակի օրերի: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձ վազատումից անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունը մեծ է:
Այս տեսության հիմքն այն է, որ Y ք րո մոսոմները ձ վազատման ժամանակ ձվաբջջին հասնելու ավելի մեծ հավանականություն են ստանում: Իսկ եթե սեռական ակտը կատարվում է ձ վազատումից մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո, ապա X ք րոմ ոսոմն ավելի մեծ շանսեր ունի հասնելու ձ վաբջջին, բե ղմնավորելով աղջիկ երեխա:
Գոյություն ունեն նաեւ հատուկ դիետաներ, որոնց հետեւելով՝ զույգերը կարող են իրենց նախընտրած սեռի երեխան ունենալ:
Ըստ այդ մեթոդի՝ կնոջ սննդակարգում քաղցր մթերքների գերակշռության դեպքում՝ շաքար, մեղր, հավանականությունը մեծ է, որ բեղմնավորվելիք երեխան կլինի իգական սեռի:
Իսկ եթե կինն ավելի շատ աղի, թթու, միս ու ընդեղեն օգտագործի, մեծ է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը: Պլանավորման այս եղանակը հիմնված է կնոջ օրգանիզմում սննդարար որոշ նյութերի առկայության ու բացակայության վրա:
Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հետեւել այս սննդակարգին, քանի որ պարզ չէ, թե որոշ օգտակար նյութերի բացակայությունը օրգանիզմում ինչպես կանդրադառնա ապագա երեխայի առողջության վրա:
Նշված մեթոդներից բացի կան նաեւ չինական եւ ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է եւ ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բեղմնավորումը:
Օրինակ, եթե կինը 24 տարեկան է, ծննդյան ամիսը հուլիսն է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել՝ (24+7+9): Զույգ թիվ ստանալու դեպքում, այս մեթոդի համաձայն, աղջիկ կծնվի, կենտ թիվ ստանալու դեպքում՝ տղա:
Երեխայի սեռը պարզելու առումով կան նաեւ մի շարք տարօրինակ մեթոդներ, որոնցից մեկն էլ կո յուղու խողովակները խ ցանումներից մաքրելու համար նախատեսված նյութն է՝ Drano Crystals-ը: 16 շաբաթականից սկսած, երեխայի սեռը կարելի է պարզել այդ նյութի օգնությամբ:
Ըստ այդմ՝ նշված նյութը հավասար չափաբաժնով պետք է խառնել կնոջ առավոտյան մեզի հետ:
Եթե հեղուկը ռեակցիայից հետո ստանա թափանցիկ, բաց կապույտ կամ բաց կանաչ երանգ, նշանակում է՝ աղջիկ է ծնվելու:
Եթե հեղուկը սեւ, շագանակագույն կամ էլ մուգ կապույտ դառնա, ուրեմն տղա է ծնվելու: