Պիցցան ողջ աշխարհում ամենասիրված կերակուրներից մեկն է: Այն պատրաստվում է արագ, շատ հագեցնող է, և կարող է պարունակել այնպիսի բաղադրիչներ, որոնք դուք նախընտրում եք: Իսկ իդեալական պիցցա ստանալու համար, իհարկե, նախևառաջ պետք է իդեալական խմոր ստանալ: Խանութից գնված պատրաստի լոշիկները չեն կարող ձեզ տալ այն զգացողությունը, որ կտա ձեր ձեռքերով պատրաստված, տնական խմորը:
Բարդ բան չկա, ուղղակի պետք է պահել չափաբաժինները և հետևել հրահանգներին:
Եվ այսպես, մեզ պետք կգան հետևյալ բաղադրիչները.
- Ալյուր – 175 գ ,
- Գոլ ջուր – 125 մլ ,
- Խմորիչ – 1 թ/գ ,
- Աղ – 1/4 թ/գ ,
- Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է պետք պատրաստել պիցցայի լավագույն խմորը։
Պատրաստման եղանակը.
1. Գոլ ջրի մեջ ավելացնել աղը և խմորիչը, ավելացնել ալյուրի 1/3 մասը, լավ խառնել և թողնել (մինչև պղպջակների առաջանալը): 2. Հետո աստիճանաբար ավելացնել մնացած ալյուրը, հունցել առաձգական խմոր: 3. Ծածկել սրբիչով և թողնել, որ խմորը բարձրանա տաք տեղում: 4. Բարակ գրտնակել և օգտագործել ցանկացած տեսակի միջուկի հետ: Բարի ախորժակ