Սա հաջողություն բերող աղոթք է․ տարածիր, որ միշտ քեզ հետ լինի. ԱՄԵՆ

Հետաքրքիր Մտքեր

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում:

Աղոթքի մասին

Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս:

Աստված և’ տալիս (խնդրածը) և չի’ տալիս, և’ այն, և’ այս անում է օգուտի համար, այնպես, որ ստացար կամ չստացար` դու ստանում ես շնորհիվ այն բանի, որ չստացար, հաջողեցիր կամ թե չհաջողեցիր` դու հաջողեցիր շնորհիվ այն բանի, որ չհաջողեցիր:

Երբեմն օգտակար է չստանալը: Եթե մեզ համար հաճախ օգտակար չլիներ չստանալը, Աստված անկասկած կտար, այնինչ օգուտով չստանալը նշանակում է ստանալ: Եկեք չտրտնջանք խնդրածն ստանալու ուշացման համար, այլ այդ առիթով ցուցաբերենք մեծ համբերատարություն և կամք:

Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը: Բայց Նա չի շտապում, որպեսզի հենց մեզնից առիթ ստանա արդարաբար արժանացնել մեզ Իր խնամքին:

Այն պատճառով կստանանք մեր խնդրածը, թե չենք ստանա, համառ լինենք մեր խնդրածներով և երախտագետ լինենք ոչ միայն հաջողելու, այլև չհաջողելու դեպքում:

Չստանալ, երբ այդպես է կամենում Աստված, կնշանակի ոչ պակաս, քան ստանալ, որովհետև ինքներս այնպես չգիտենք, թե ինչն է օգտակար մեզ համար, ինչպես Նա գիտի:

Ուրեմն, կստանանք թե չենք ստանա, մենք պետք է հավասարապես երախտապարտ լինենք և ուրախությամբ ընդունենք այն, ինչ Նրան հաճո է:

Այդ պատճառով չէ Աստված դանդաղում կատարել մեր խնդրածները, որ մերժում է դրանք, այլ կամենում է ուսուցանել մեզ անհողդողդություն և գրավել առ Ինքը: Այդպես է վարվում որդուն քնքշորեն սիրող հայրը` հաճախ հավանություն չտալով որդու խնդրանքներին ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում տալ, այլ դրանով կամենում է նրան համառությամբ ամրապնդել:

Աղերսվածը ստանալը կախված է, առաջին` այն բանից, թե մենք արժանի՞ ենք ստանալ, երկրորդ` թե մենք աղոթում ենք Աստծո օրենքների համաձա՞յն, երրորդ` թե աղոթում ենք անդադա՞ր, չորրորդ` թե առօրեական բա՞ն չենք խնդրում, հինգերորդ` թե մեր կողմից կատարո՞ւմ ենք, այն, ինչ հարկ է, և վերջապես` թե օգտակա՞ր բան ենք խնդրում: Ինչպես այս պայմաններից է կախված աղոթքի չլսվելը, այդպես էլ հակառակ պայմաններից է կախված չլսվելը, թեկուզև աղոթողները արդարամիտ լինեն:

Ո՞վ էր Պողոսից ավելի արդար: Բայց երբ անօգուտ բան էր աղաչում, չլսվեց. «Եվ դրա համար, — ասում է առաքյալը, — երեք անգամ աղաչեցի Տիրոջը… բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բավ է» (Բ Կորնթ. 12: 8-9):

Նախապես ո՞վ է ավելի արդար, քան Մովսեսը: Եվ նա նույնպես չլսվեց, և Աստված նրան ասաց` բավական է (Բ Օր. 3:26):Քանի որ նա խնդրում էր, որ մտնի ավետյաց երկիր, իսկ դա անօգուտ կլիներ, ապա և Աստված թույլ չտվեց:

Բացի այդ` մենք չենք լսվում նաև այլ պատճառով, որ մե ղքերի մեջ ենք հենց այն ժամանակ, երբ խնդրում ենք:

Այդ մասին Աստված ցույց է տալիս, երբ հրեաների մասին ասում է Երեմիային. «Իսկ դու մի’ աղոթիր այդ ժողովրդի համար… Չե՞ս տեսնում, թե ինչե’ր են կատարում» (Երեմիա 7:16-17): Նրանք, ասում է Նա, պիղծ բաներ են անում, իսկ դու նրանց համար խնդրում ես: Բայց Ես չեմ լսելու քեզ: Հավասարապես, երբ մենք մեր թ շնամիների դեմ ինչ-որ բան ենք խնդրում, ապա ոչ միայն չենք լսվում, այլև բարկացնում ենք Աստծուն:

Աղոթքը բ ժշկություն է, սակայն երբ չգիտենք, թե ինչպես օգտագործել այդ բժ շկությունը, ապա չենք կարող օգտվել նրա բուժական զորությունից:

Այսպիսով, մեծ բարօրություն է աղոթքի մշտականությունը, ինչպես ուսուցանում է մեզ քանանուհու հետ կատարվածը. իրոք, այն ինչին համաձայն չէր Քրիստոս, երբ Նրա առաքյալները խնդրում էին, քանանուհին հաջողեց՝ իր համառությամբ հասնելով խնդրածի իրագործմանը:

Աստված ավելի շատ կամենում է, որ մենք խնդրենք մեր մե ղքերի համար, քան ուրիշներն անեն դա մեր փոխարեն: Երբ խնդրում ենք մարդկանց, մեզ հարկ է լինում և’ դրամ ծախսել, և’ ստրկաբար շողոքորթել, և’ շատ անգամ գնալ-գալ, և նեղություններ քաշել, որովհետև հաճախ անհնար և անմատչելի է լինում անմիջապես զրուցել վերևում կանգնածների հետ, այլ նախ անհրաժեշտ է լինում և’ դրամով, և’ զանազան զրույցներով գրավել նրանց ծառաների, կառավարիչների և վստահված անձանց ուշադրությունը և նրանց միջոցով ստանալ խնդրածը:

Իսկ երբ տեսնում է ո ւժգին և ջանասեր խնդրողին, ապա տալիս է և այն, ինչ նա չի ստացել մեզանից, իսկ երբ տեսնում է ծույլին, ապա Ինքն է հապաղում:

Այդպես են վարվում նաև քնքշորեն սիրող հայրերը. նրանք նույնպես խնդրանքի կատարման հետաձգումով անհոգ երեխաներին ջանասիրության են վարժեցնում:

Լսվո՞ւմ է քո խնդրանքը: Երախտապարտ եղիր, որ լսվել ես: Չի՞ լսվել: Եղիր համառ, որպեսզի լսվես: Դու միջնոդների կարիք չունես ոչ նեղություն քաշելու, ո’չ որևէ մեկին շողոքորթելու, ընդհակառակը, թեկուզև կատարելապես մենակ լինես, թեկուզ չունենաս հովանավոր, դու անպայման կհասնեն քո ուզածին, եթե ինքդ խնդրես Աստծուն:

Սովորաբար այդպիսի ակնածություն չունի Աստված, երբ Նրան մեր փոխարեն խնդրում են ուրիշները, քան երբ ինքներս ենք Նրան խնդրում, թեկուզ և լեցուն լինենք անհամար չ արություններով: Թող ինձ լսեն նրանք, ովքեր աղոթում են անփութորեն և տրտնջում խնդրած պարգևի ուշացման համար:

Երբ ես ասում եմ` կանչիր Աստծուն, խնդրիր, աղաչիր Նրան, դու պատասխանում ես` ես խնդրեցի մեկ, երկու, տասը, հարյուր անգամ և չստացա:

Սակայն մի դադարիր, քանի դեռ չես ստացել, երբ կստանաս, այդժամ դադարիր կամ ավելի ճիշտ մնա աղոթքի մեջ: Եթե չես ստացել, ապա աղոթիր, որ ստանաս, եթե ստացել ես, ապա շնորհակալ եղիր, որ ստացել ես:

Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստված լսի՞: Ծնրադրեցի, ասում ես: Սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ` դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ` տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջագայություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ:

Եվ հաճախ է պատահում, որ ավարտելով աղոթքը` մենք հեռանում ենք` չլսելով այն, ինչ ասել ենք:

Այսպիսով, երբ նկատում ենք, որ այդպես է, ապա անմիջապես պետք է կրկնենք աղոթքը, իսկ եթե մեզ հետ նորից պատահում է նույնը, ապա վերստին պետք է աղոթենք երրորդ, չորրորդ անգամ և չդադարեցնենք այնքան ժամանակ, քանի դեռ խնամքով և սթափ հոգով սրտներս Աստծո առջև չենք բացել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *