Սա կփոխի ձեր ողջ կյանքը․ կանգ առեք 2 վայրկյան և կարդացեք ․ Խորը գետերը անձայն են հոսում ․․․

Այլ լուրեր Հետաքրքիր

1.Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ դրա համար անհանգստանալ, իսկ եթե պրոբլեմն անհնար է լուծել՝ ապա անհանգստանալն առավել քան անօգուտ է: 2.Մտածելով՝ համարձակվիր, համարձակվեցիր՝ մի մտածիր: 3.Մի պահիր գնացողին, մի վռնդիր եկողին: 4.Արագը՝ դա դանդաղն է, բայց առանց ընդմիջումների: 5.Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր: 6.Առանց հասարակ մարդկանց, չեն լինում մեծագույն մարդիկ:

7.Ով շատ է ուզում բարձրանալ վեր՝ նա կստեղծի աստիճան: 8.Կինն ու ամուսինը պետք է նման լինեն աչքերին և ձեռքերին: Երբ ձեռքը ցավում է՝ աչքերը արտասվում են, իսկ երբ աչքերն արտասվում են ձեռքը մաքրում է արցունքները: 9.Արևը չի ճանաչում ճշմարիտներին: Արևը չի ճանաչում ոչ ճշմարիտներին: Արևը շողում է ինչ-որ մեկին տաքացնելու առանց որևէ նպատակի: Իրեն կյանքում գտնողը նման է արևին: 10.Ծովը նրա համար է մեծ, որ նույնիսկ փոքրիկ գետակները աջ ու ձախ չի վատնում:

11.Եվ հեռավոր ճանապարհը սկսում է մոտիկից: 12.Ով խմում է՝ նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում՝ չգիտի օգտակարության մասին: 13.Եթե թուրը կլյանքում նույնիսկ ընդամենը մեկ անգամ է պետք գալու՝ այն միևնույնն է պետք է կրել ամբողջ կյանքում: 14.Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս: 15.Դժբախտությունը նման է քրքրված հագուստին՝ այն պետք է տունը թողել: 16.Երբ կա սեր` նույնիսկ ջրծաղիկի թողած սպիերն են գեղեցիկ այնպես, ինչպես ժպիտից առաջացող թշի փոսիկները:

17.Ոչ ոք չի սայթաքում՝ անկողնում պառկած: 18.Մեկ բարի խոսքը կարող է տաքացնել երեք ձմեռային ամիս: 19.Ճանապարհ զիջիր հիմարներին և խելագարներին: 20.Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսել քամու շնչառությունը: 21.Յոթ անգամ ստուգիր, նախքան մարդուն կասկածելը: 22.Արա ամեն ինչ՝ ինչ կարող ես, իսկ մնացածով հույսդ դիր բախտի վրա: 23.Չափազանց ազնվությունը սահմանակից է հիմարությանը: 24.Տանը, որտեղ ծիծաղում են գալիս է երջանկությունը:

25.Հաղթանակը բաժին է հասնում նրան, ով կես ժամ ավել կդիմանա, քան հակառակորդը: 26.Պատահում է, երբ տերևը խորտակվում է, իսկ քարը լողում: 27.Ժպտացող դեմքին նետ չեն արձակում: 28.Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, սակայն սառը խոսքն ու սառը հայացքը՝ անտանելի: 29.Տաս տարեկան՝ հրաշք, քսանում՝ հանճար, իսկ երեսունից հետո՝ սովորական մարդ: 30.Կինը ուզենա՝ ժայռի միջով էլ կանցնի: 31.Հարցնելը՝ ամոթ է մեկ րոպեյի, իսկ չիմանալը՝ ամոթ ամբողջ կյանքի: 32.Կատարյալ ծաղկամանը երբեք դուրս չի եկել վատ վարպետի ձեռքից: 33.Խորը գետերը անձայն են հոսում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *