Սա իմանալուց հետո այլևս երբեք աղբը չեք գցի բանանի կեղևը… այն կարող եք օգտագործել մի քանի նպատակներով

Այլ լուրեր Հետաքրքիր

Բանանի սիրահարների համար լավ նորություն կա. այժմ օգուտ կարող եք ստանալ ինչպես անմիջապես մրգից, այդպես էլ դրա կեղևից: Այն կիրառում են ոչ միայն կեցաղում, այլև կոսմետիկ նպատակներով:

Եթե ձեզ հետաքրքիր է, թե բանանի կեղևը կիրառման ինչ եղանակներ ունի, ծանոթացեք հետևյալ տեղեկատվությանը.

Ատամները սպիտակեցնելու համար կարող եք շփել դրանք բանանի կեղևի ներսի կողմով: Պրոցեդուրան տևում է մի քանի րոպե: Բանանի մեջ պարունակվող ֆերմենտները անթերի սնուցում են մաշկը: Պետք չէ ոչ մի քսուք պատրաստել, պարզապես դեմքին դրեք բանանի կեղև, սպասեք մի քիչ ու լվացվեք:

Որպեսզի նվազեցնեք մոծակների խայթոցից առաջացած քորն ու գրգռվածությունը, շփեք վնասված հատվածները բանանի կեղևով: Բանանի կեղևը ցինկի աղբյուր է, որը պայքարում է ակնեի դեմ: Դեմքի շփումը կեղևի փափուկ կողմով անմիջապես քնելուց առաջ կօգնի մեղմացնել ցավային ախտանիշները: Կեղևը դրեք մաշկին, եթե կապտուկ է առաջացել:

Եթե մի քիչ կեղև մանրացնեք ու խառնեք ջրի հետ, կստանաք սնուցող դիմակ մազերի համար: Այն պետք է թողնել գլխին 30 րոպե, իսկ հետո լավ լվանալ: Մազերը կդառնան փայլուն, ծավալուն ու առողջ: Մրգային ոսկի շնորհիվ կարող եք վերականգնել կաշվե իրերը: Խամրած ձեռնոցները, կոշիկները կամ բաճկոնը կդառնան փայլուն, եթե շփեք դրանք բանանի կեղևով:

Բանանի կեղևը հարմար է նաև փայտե կահույքի փայլեցման համար: Ուղղակի շփեք կահույքի մակերեսը կեղևով ու մոռացեք քիմիական միջոցների մասին:

Արծաթե սպասքեղենին նույնպես կարող եք ավելի թարմ տեսք հաղորդել բանանի կեղևի օգնությամբ՝ պարզապես շփելով դրանով:

Հանքանյութերի բարձր պարունակության շնորհիվ բանանի կեղևը կխթանի բույսերի աճն ու ծաղկումը: Այն կարող եք ավելացնել հողին, որտեղ պլանավորում եք աճեցնել որևէ մի բան:

Շփեք ծաղիկների տերևները բանանի կեղևով, և դրանք ավելի փայլուն կդառնան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.