Իմ տեղեկություններով՝ Նիկոլի ներկայացուցիչները բանակցություններ են վարում փաստաթղթերի փաթեթի շուրջ, որը Հայաստանը պետք է ստորագրի՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Փաթեթը ներառում է հակա թուրքական արտաքին քաղաքականություն չիրականացնելու Հայաստանի պարտավորությունը, այդ թվում՝ հրաժարվել Հայոց ցեղ ш սպ ш ն ության միջազգային ճանաչումը առաջ մղելուց, ամբողջովին հեռու մնալ դրա ճանաչմանն ուղղված սփյուռքի գործողություններից, ստորագրել փաստաթղթեր տարածքային պահանջների բացակայության մասին, ինչպես նաեւ հրաժարվել ֆինանսական փոխհատուցումից:
Նաեւ զիջումների փաթեթը ներառում է «հայկական հարցը» ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծում (սա բառացի արտահայտություն է բանակցողների աշխատանքային փաստաթղթից, որտեղ այն ամոթխած անվանում են «հայկական հարց»):
Կարեւոր է չմոռանալ, որ վերոնշյալ գործընթացը տեղի է ունենում տնտեսապես նշանակալի սահմանային տարածքներ ադրբեջանական կողմին փոխանցելու եւ Մեղրիով պանթուրքիստական միջանցքի օգտագործման մասին բանավոր համաձայնությունների ամրապնդմանը զուգահեռ»,- նշել է նա:
Դիտեք նաև տեսանյութը.