Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանությունը հունիսի 20-ից հետո չպետք է լինի

Հետաքրքիր Քաղաքականություն

Այս իշխանությունը չպետք է լինի հունիսի 20-ից հետո: Սա միակ սցենարն է, որի ուղղությամբ մենք տրամադրված ենք: Այս մասին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է «ՌԲԿ ՏՎ»-ի գործադիր տնօրեն Իլյա Դորոնովի հետ բացառիկ հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, որ կա երկու սցենար. Դուք եւ ձեր կոալ իցիան կհաղթեք կամ կպարտվեք, Քոչարյանն ասաց, որ ինքը երկրորդ սցենարն ընդհանրապես չի դիտարկում: «Ճակատամ արտից առաջ զինվորների դեմքերից երեւում է` նրանք կհաղթեն, թե՞ կպարտվեն այդ մար տում: Ես այդ սցենարը չեմ դիտարկում: Ես նույնիսկ կխոստովանեմ, որ մենք դա մեր ընտրական բլոկում ընդհանրապես չենք դիտարկում: Ես այն ոչ մի տեղ չեմ քննարկում: Այդ սցենարը պարզապես գոյություն չունի: Այս իշխանությունը չպետք է լինի հունիսի 20-ից հետո: Սա է միակ սցենարը, որին մենք տրամադրված ենք»,- ասել է նախկին նախագահը:

Հաղորդավարը ի պատասխան հարցրես, որ այսինքն դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանն իր համար այլընտրանքային օդանավակայան չի՞ նախապատրաստում: Անկասկած. Պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը. «Եթե ես պատրաստ լինեի «այլընտրանքային օդանավակայանների», այս երեք տարվա ընթացքում ես կլուծեի իմ անձնական խնդիրը»,- հավելեց նախկին նախագահը:

Ո՞րն է լինելու սցենարը հաղթանակի դեպքում. «Առաջին խնդիրը երկրի վերահսկելիության վերականգնումն է: Այս խնդրի լուծումը մի շարք այլ խնդիրների լուծման կհանգեցնի: Թափանիվը պետք է պտտվի: Այն պետք է յուղել. ավտոմատ ամեն ինչ ավելի լավ, ավելի արդյունավետ կաշխատի: Ներդրումներ կգան: Կառավարության նկատմամբ վստահությունը պետք է վերականգնվի. վստահությունը կարելի է վերականգնել կանխատեսելի կառավարության միջոցով: Այսինքն՝ մենք իշխանության մեջ ունենք մարդիկ, ովքեր իրենց տեսակով կանխատեսելի չեն: Մարդը, որն իր Դ Ն Թ-ով, այսպես ասած, իր կենսաքիմ իայով կանխատեսելի չէ, մեկ անգամ իշխանության գալով, չի կարող կանխատեսելիություն հաղորդել այդ իշխանությանը: Դե, դա այդպես չի աշխատում:

Այդ անկանխատեսելիության կեն սաքիմիան, քաոսի այդ ձգտումը, այն փոխանցվել է ամբողջ պետական ​​մեքենային, ամբողջ կառույցին եւ ամեն ինչ գործում է հենց այս ռեժիմով: Այսինքն` դրանք մարդիկ են, ովքեր կոտրում են, այլ ոչ թե ստեղծում են համակարգը: Ուստի առաջին քայլերն ամենաարդյունավետը կլինեն. Կարճաժամկետ հեռանկարում դրանք գրեթե անմիջապես արդյունք կտան: Իսկ հետո ամեն ինչ պետ է կառուցել շատ ավելի լուրջ ուղղությամբ, գոնե` միջնաժամկետ հեռանկարում: Հեռանկարի երկարաժամկետության առայժմ նույնիսկ չարժե գնալ: Կարծում եմ, որ մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում հնարավոր կլինի լուրջ երկարաժամկետ ծրագրեր կառուցել»,- ասել է Քոչարյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *