Ռաֆայել Երանոսյանը ուղիղ եթերում ստորաբար անպատասխան է թողնում Անի Լուպեի սիրո խոստովանությունը.

Հետաքրքիր Շոու բիզնես

Սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանը արդեն տևական ժամանակ է ինչ երեկոները Instagram-ի իր էջում live-ի միջոցով կապ է հաստատում մեր հայրենակիցների հետ և զրուցում նրանց հետ։

Դերասանի «Արի ամուսնանանք» live եթերների միջոցով բազմաթիվ հայեր սեր են խոստովանում իրենց սիրելիներին և հարազատներին։

«Արի ամուսնանանքի» վերջին թողարկման ընթացքում դերասանի հետ կապ է հաստատում սիրված դերասանուհի Անի Լուպեն և սեր է խոստովանում Ռաֆոյին։

Երանոսյանի live-երը հեռարձակվում են նաև youtube-ում և մարդիկ հնարավորություն ունեն իրենց հանգանակությունները ուղարկել դերասանին։

Հունիսի մեկի կապակցությամբ Ռաֆայել Երանոսյանը հավաքված գումարը նվիրաբերել էր աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող ընկերություններից մեկին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *