Պուտինը հրաշալի նորություն ունի ողջ հայերի համար․ Դե կարդացեք

Հետաքրքիր Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել՝ պարզեցնելով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում: Ըստ օրենքի, Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այլևս կարիք չունեն հաստատելու, որ նրանք հրաժարվել են մյուս պետության քաղաքացիությունից:

Մարդկանց համար, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում և բնակվում են նրա նախկին հանրապետություններում, բայց դրանց քաղաքացիություն չեն ստացել, վերացվում է մինչև դիմում ներկայացնելը Ռուսաստանում պարտադիր երեք տարի բնակվելու և եկամտի օրինական աղբյուրի հաստատման պահանջը:

Նույնը կտարածվի նաև Ռուսաստանի քաղաքացիների օտարերկրացի կողակիցների վրա, որոնք բնակվում են Ռուսաստանում և ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև օտարերկրացիների վրա, որոնց ծնողներից մեկը Ռուսաստանի քաղաքացիություն ունի և բնակվում է Ռուսաստանում։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *