Պորտուգալական ձևով պատրաստված կարտոֆիլն այնքան համեղ է, որ մեկ բաժնով հաստատ չեն բավարարվի. Փորձեք, համոզվեք ինքներդ

Խոհանոց Տեսանյութեր

Պորտուգալական ձևով պատրաստված կարտոֆիլն այնքան համեղ է, որ մեկ բաժնով հաստատ չեն բավարարվի: Այն Պորտուգալիայի ռեստորաններում մատուցում են մսի, կամ ծովամթերքի հետ, բայց անկեղծ ասած, այնքան համեղ է, որ որպես առանձին խորտիկ վստահ կարող եք մատուցել: Անհրաժեշտ է. 8 հատ կարտոֆիլ, 4 պճեղ սխտոր, կարագ, ծիթրոն, զեյթունի ձեթ, ծովի խոշոր աղ

Պատրաստման եղանակը` Կարտոֆիլը լավ լվանալ, խաշել կճեպով: Թողնել լավ սառչի, եթե ժամանակը սուղ չէ: Սխտորը մաքրել ու շատ բարակ շերտիկներով կտրատել: Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան: Ջեռոցի տապակի մեջ լցնել մի փոքր զեյթունի կամ արևածաղկի ձեթ, վրան լցնել սխտորի շերտիկները: Կարտոֆիլը շարել վրան ու մի փոքր ձեռքով սեղմել այնպես, որ կեղևը ճաքի, բայց կարտոֆիլն իր տեսքը չկորցնի:

Վրան ցանել աղը և ծիթրոնը(եթե այն թարմ է, ապա առանձնացրեք միայն տերևները): Յուրաքանչյուր կարտոֆիլի վրա դրեք մի կոտր կարագ: Որոշ տնտեսուհիներ գերադասում են մեկական թեյի գդալ զեյթունի ձեթ: Տապակը դրեք ջեռոցը 15-20 րոպե, մինչև արտաքին շերտը լավ կարմրի: Պորտուգալական ձևով կարտոֆիլը պատրաստ է: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *