ՊՆ-ն շտապ հայտարարություն է տարածել

Այլ լուրեր Հետաքրքիր

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել.«ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետում փակցված են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պա տերազմում զո հվածների, գերե վարվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց հեռախոսահամարները։ Ակտիվ գործում են նաև ՊՆ «Թեժ գիծ» և ԶՈՒ ԳՇ «Վստահության գիծ» ծառայությունների հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստը:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում պարբերաբար կազմակերպվում է գերե վարված կամ անհետ կորած համարվողների հարազատների ընդունելություն: Պաշտպանության նախարարությունը սրտացավ և հետևողական է բարձրացված խնդիրներին լուծում տալու հարցում։ Սակայն պետք է արձանագրել,

որ քաղաքացիներին հուզող խնդիրների մեծ մասը սոցիալական և իրավական բնույթ է կրում և դուրս է ՊՆ իրավասությունների շրջանակից: Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել հասցեական և դիմել պաշտպանության նախարարություն` գերատեսչության լիազորությունների տիրույթում գտնվող հարցերով»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *