ՊՆ-ն շտապ հայտարարություն է տարածել

Այլ լուրեր Հետաքրքիր

Տավուշի մարզում հակա ռակորդի կողմից արձակված կրա կահերթերի մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, պարզաբանել են ՊՆ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նախարարությունից հավելել են նաև, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկն այդ ընթացքում ուսումնական կրա կային վարժանք է անցկացրել:

Wargonzo նախագծի տելեգրամյան ալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Տավուշի Բերդ քաղաքի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին, փոխհրաձգություն է եղել, կրակոցներ են լսվել նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղի շրջանում:

Ավելի վաղ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հաստատել էր լուրը, թե հակառակորդը կրա կոցներ է արձակել Չինարիում: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը, սակայն, ասել էր, թե որևէ կրակոց չկա, գյուղում իրավիճակը հանգիստ է։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերե վարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *